ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/05/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 484.84 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 528.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 8.48 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 625.93 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 164.96 դրամով և կազմել 19569.91 դրամ: Արծաթի գինը նվազել է 7.08 դրամով և կազմել 264.22 դրամ: Պլատինի գինը նվազել է 338.07 դրամով և կազմել 14403.28 դրամ: