Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ucom. 15 մլն դրամի նոր մոդեմներ՝ հակակարկտային կայանների վերազինման համար
06/05/2017 15:56
Կիսվել

Ucom. 15 մլն դրամի նոր մոդեմներ՝ հակակարկտային կայանների վերազինման համար

Մայիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Դավիթ Տոնոյանի և Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ ստորագրվեց աջակցության վերաբերյալ պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ Ucom ընկերությունը արդիականացված երկքարտանի 2G և 3G հնարավորությամբ 380 մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին:

Հիմնվելով “Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն” ՊՈԱԿ-ի նախորդ տարիների վերլուծության վրա, ինչպես նաև արձանագրելով հակակարկտային կայանների աշխատանքում հայտնաբերված խնդիրները, Ucom ընկերությունը 15 մլն դրամի ներդրում է իրականացրել նշյալ կայանները 380 հավելյալ մոդեմներով զինելու համար: Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում:

«Որպես հայկական ընկերություն ու Հայաստանի խոշոր տնտեսվարող մենք մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել նախորդ տարվա քննարկմանը, որի արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերևութաբանական խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում ձեռքբերված մոդեմները թույլ կտան մեկի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում գործի դնել մյուսը և ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ էլ գործարկվում են հակակարկտային կայանները», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը:  Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ և արդյունավետ համագործակցության համար», – ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Կարևորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա գործակցության այլ վեկտորներ ևս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11