Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. պետական պարտատոմսերի արճուրդներն այսուհետ կկազմակերպվեն բորսայական հարթակում
10/05/2017 12:28
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. պետական պարտատոմսերի արճուրդներն այսուհետ կկազմակերպվեն բորսայական հարթակում

2017 թ.-ի ապրիլի 25-ից պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդները Կենտրոնական բանկից տեղափոխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակ:

Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով կատարվել են համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման գործընթացն իրականացնել նորագույն և լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխան: Արդյունքում՝ պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներն այսուհետ կազմակերպվելու են Nasdaq-ի կողմից մշակված և գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով օժտված Genium INET էլեկտրոնային առևտրային համակարգի միջոցով: Genium INET բազմաֆունկցիոնալ առևտրային համակարգը կիրառվում է ինչպես Nasdaq-ի կազմում գործող ամերիկյան և եվրոպական բորսաների կողմից, այնպես էլ այնպիսի խոշոր ֆինանսական կենտրոններում, ինչպիսիք են Տոկիոն, Հոնկոնգը, Սինգապուրը:

Նոր ավտոմատացված առևտրային համակարգի ներդրմամբ հեշտացվել են պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման աշխատանքները: Մասնավորապես՝ ծրագրային համակարգն ավելի ճկուն և հարմարավետ է օգտագործողի համար: Այն տալիս է հեշտացված կարգով հայտերի մուտքագրման և միկրովայրկյանների ընթացքում գործարքների կնքման հնարավորություններ: Համակարգն ապահովում է T+1 սկզբունքով վերջնահաշվարկի իրականացումը, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս առևտրի մասնակիցներին իրացվելիության կառավարման տեսանկյունից:

Բացի այդ, Genium INET-ի ժամանակակից ծրագրային լուծումները հնարավորություն են տալիս Կառավարությանն ավելի ճկուն լինել պարտքի կառավարման գործընթացում:

Հարկ է նշել, որ վերոնշյալ նախագիծը մշակվել և ներդրվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ջանքերի արդյունքում: Նախագծի հաջող իարականացումը ևս մեկ քայլ է կապիտալի շուկայի կայացման և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ:

————————-

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայք՝ www.nasdaqomx.am:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21