Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Վարդան Հարությունյան. տոնավաճառների աշխատակիցների առջև խնդիր ենք դրել տրամադրել ՀԴՄ կտրոնները
11/05/2017 19:02
Կիսվել

Վարդան Հարությունյան. տոնավաճառների աշխատակիցների առջև խնդիր ենք դրել տրամադրել ՀԴՄ կտրոնները

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձել է վերջին շրջանում մի շարք տոնավաճառների աշխատակիցների դժգոհություններին` կապված հարկային մարմինների աշխատակիցների գործունեության հետ: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ հարկային մարմինների աշխատանքը միտված է տոնավաճառներում գործունեություն ծավալող անձանց շրջանառությունը ֆիքսելուն, որպեսզի հստակ լինի, թե նրանք որքան հարկ պետք է վճարեն: «Եթե նրանք ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի իրենք հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունն այդ մարդկանց հետ երկխոսության մեջ մտել է, լսել է նրանց առաջարկները: «Այն մարդիկ, ովքեր բողոքում են, ովքեր հանձնախումբ են ստեղծել և որոնց հետ մենք աշխատում ենք, առաջարկներ են ներկայացրել: Մոտ ժամանակներս իրենք այդ առաջարկների պատասխանները կունենան»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարդան Հարությունյանը նշեց, որ այդ հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ իրենք ասել են, որ պատրաստ են տոնավաճառներում փոքր և միջին բիզնեսով զբաղված մարդկանց առաջարկել հաշվապահական օգնություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ իրականացնել փաստաթղթաշրջանառությունը և հնարավոր լինի ֆիքսել նրանց շրջանառությունը: «Մենք իրենց հաշվապահներով կօգնենք, իրենց վրա այդ ծախսը չենք թողնի: Ամենակարևոր խնդիրը, որ մենք դրել ենք նրանց առաջ, ՀԴՄ կտրոն տրամադրելն է: Ուրիշ խնդիր նրանց առաջ դրված չէ: Իսկ եթե նրանց շրջանառության շեմը բարձրանում է, դա արդեն փոքր բիզնես չէ: Այդ դեպքում նրանք պարտավոր են աշխատել ավելացված արժեքի հարկով, ունենան հաշվապահ: Եթե չեն ցանկանում ունենալ հաշվապահություն, մենք այդ հարցով էլ իրենց կօգնենք, սակայն նախկին վիճակն այլևս չի լինելու: Իրենք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն»,- պարզաբանեց Վարդան Հարությունյանը:

Նա հավելեց, որ այս հարցում ՊԵԿ-ին պետք է աջակցի նաև հասարակությունը: Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է շրջանառությունը հստակ ֆիքսեն: Մենք փոքր և միջին բիզնեսին չենք ասում գնացեք փաստաթղթեր բերեք, իսկ եթե չբերեք ձեզ կպատժենք: Մենք ընդամենը ասում ենք ձեր ՀԴՄ կտրոնները տրամադրեք: Մենք որևէ մեկի նկատմամբ պատժողական գործառույթ չենք իրականացրել: Ապագայի համար մենք պատրաստ ենք որոշակի լոյալություն պահել, որպեսզի մարդիկ մտնեն հարկային դաշտ: Եթե մենք ֆիքսենք նրանց շրջանառությունը և հասկանալի դառնա, որ նրանք շրջանառության հարկ վճարող սուբյեկտներ են, օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատակիցների միջոցով կփորձենք իրենց օգնել: Ավելորդ բարդություններ և խնդիրներ մենք նրանց չենք առաջարկի»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր մատակարար են, խոշոր ներկրող են, նրանք պետք է դուրս գան հարկային դաշտ: «Երբ այն մարդիկ, ովքեր առևտրի կազմակերպիչ են և առևտրի կազմակերպման արդյունքում վերցրած վարձավճարի գումարի համար լիարժեք կտրոն չեն տրամադրում մարդկանց, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց ծախսերը ցույց տան, դրանից էլ առաջանում են այս խնդիրները: Երբ մենք այս ամենի մասին բարձրաձայնում ենք, մեր խնդիրը ոչ թե տոնավաճառի աշխատակիցների հետ է, այլ այն ավելի խորն է: Խնդրի լուծումը մենք գտել ենք ու տանելու ենք մինչև վերջ: Թող որևէ մեկը չմտածի, որ մեր գործողություններն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառներում առևտուր անելով: Հակառակը` մենք 24 ժամ այդ մարդկանց կողքին ենք: Եթե կլինեն դեպքեր, որ համակարգում եղած «հուդաները» կփորձեն նեղացնել այդ մարդկանց, ես միշտ հասանելի եմ»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11