Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Իգնատի Առաքելյանը և Լևոն Մկրտչյանն այցելել են Լոռու մարզ
15/05/2017 23:09
Կիսվել

Իգնատի Առաքելյանը և Լևոն Մկրտչյանն այցելել են Լոռու մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Լևոն Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել խնդիրներին և առկա վիճակին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ փորձում են կոսոլիդացնել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր առկա են գյուղատնտեսության և կրթության միասնական դաշտում` դրանք միավորելու և առավել արդյունավետ օգտագործելու նպատակով, ինչպես նաև կազմել կրթական ծրագրեր, ինչը հետագայում կխթանի ամբողջ գյուղատնտեսության զարգացումը:

«Այսօր մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ, և եթե անգամ կա ներդրող, ինքը չի գտնում այդ ոլորտում լավ մասնագետ, որը կգա և այդ տնտեսությունում կաշխատի կամ խորհրդատվություն կտրամադի: Հենց նպատակը դա է, որ արդյունքում մի քանի տարի հետո ունենանք կենտրոններ, որտեղ կպատրաստվեն մասնագետներ, խորհրդատուներ, նեղ մասնագետներ, որոնք կարողանան աջակից դառնալ այդ ներդրողներին»,-ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ մարզում հատկապես անտառտնտեսությունների կառավարման և զարգացման մասնագետների անհրաժեշտություն կա, քանի որ այստեղ անտառային հողատեսքերը շուրջ երեք անգամ ավելի շատ են, քան գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, սակայն պետք չէ բացառել նաև անասնաբուծության, բուսաբուծության, դաշտավարության ոլորտները:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է միջին մասնագիտական կրթության համակարգում արմատական բարելավումների անհրաժեշտությունը. «ՄԿՈՒ ոլորտում Եվրոպական միությունը երկար ժամանակ մեզ ցուցաբերել է աջակցություն. ԵՄ ծրագրով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանային քոլեջները, որոնք արդեն աշխատում են: Համագործակցության նոր ծրագրով նախատեսում ենք ունենալ բովանդակային նոր ուղղվածության ՄԿՈՒ հաստատություններ, մասնավորապես ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ, որոնցից մեկն էլ լինելու է Վանաձորում»,- նշել է ԿԳ նախարարը:

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը գտնվում է շենքային ոչ բարվոք պայմաններում, ունի 190 սովորող, առկա մասնագիտություններից միայն մեկն է գյուղատնտեսական ուղղվածության:
Այցի հաջորդ կանգառը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է հեռակա կրթություն:

ՀՀ ԿԳ նախարարի խոսքով Վանաձորում իրագործվում է գյուղատնտեսական կլաստերի գաղափարը, որտեղ կմիավորվեն նաև Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջն ու Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը: ԵՄ ծրագրի շրջանակում Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը կվերանորգվի և կհագեցվի տեխնիկական և լաբորատոր լավագույն պայմաններով: Ծրագրի շրջանակում համագործակցություն կսկվի նաև Ստեփանավանի բուսաբանական այգու հետ. այսինքն կստեղծվի համագործակցության մոդել գիտություն-բիզնես-կրթություն ձևաչափով: Նախարարը նաև նշել է, որ քննարկվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում առկա ուսուցմամբ կրթություն կազմակերպելու հարցը: Այդ նպատակով բուհը տեղում դասախոսական անձնակազմի համար հանրակացարանային համալիր ստեղծելու խնդիր ունի: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոփոխվելու են նաև ստեղծվելիք գյուղատնտեսական քոլեջի մասնագիտությունները՝ հաշվի առնելով գյուղնախարարության ներկայացրած պահանջարկը. «Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է, բայց մյուս կողմից նաև ակնհայտ է, որ կրթության որակի մասին կարելի է լրջորեն խոսել, եթե տվյալ մասնագիտությունն ունի պահանջարկ և հետաքրքիր է ուսանողին: Իսկ պահանջարկը ձևավորվում և թելադրում է աշխատաշուկան»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական մասնագիտությունների պահանջարկի և գրավչության բարձրացման խնդիր կա:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել կրթության և գիտության, գյուղատնտեսության նախարարությունների և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել եռակողմ աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի մարզի զարգացման ծրագրերից բխող գյուղատնտեսական մասնագիտություների կրթության արդյունավետության բարձրացմանը վերաբերող ծրագրեր:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75