Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
16/05/2017 17:09
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցության` քննարկելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերը, որոնք նախատեսվում է ընդգրկվել ՀՀ  2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսային  ծրագրի նախագծում: Խոհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացված ծրագրերի ակնկալվող արդյունքային ցուցանիշները, ֆինանսական գնահատականները, նախանշվել  են կատարման ժամկետները:

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել մի շարք նոր սուբսիդավորման ծրագրեր, ըստ որի մատչելի պայմաններով վարկային միջոցներ կտրամադրվեն կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, մթերման գործընթացի կանոնակարգման, ինտենսիվ այգիների  զարգացման նպատակով: Նշված ծրագրերը նպատակուղղված են բերքատվության ավելացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ծախսերի կրճատմանն ու  գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Հանրապետության գյուղտեխնիկայի պարկի թարմացման և վերազինման նպատակով կշարունակվի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, ինչպես նաև կստեղծվի գյուղտեխնիկայի կայան` բարձրարժեք տեխնիկայով ծառայություններ մատուցելու համար:

Կիրականացվի ծրագիր «Գյումրիի սելեկցիոն կայանի» և «Երկրագործության գիտական կենտրոնի» հիմքի վրա հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև մասնավոր հատվածում կարտոֆիլի  առաջնային սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով, ինչը կնպաստի  ինքնարժեքի նվազմանը` փոխարինելով ներմուծումը տեղական արտադրանքով:

Պետական ֆինանսավորումը նախատեսվում է ուղղել նաև կոոպերատիվների զարգացման, խորհրդատվական համակարգի կատարելագործման, անտառների կառավարման և այլ ծրագրերի իրականացմանը:

Խորհրդակցության ընթացքում պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ և ցուցումներ առանձին հարցերին առնչվող լրամշակումներ կատարելու վերաբերյալ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83