ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 18/05/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 483.29 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.63 դրամով և կազմել 537.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 8.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.90 դրամով և կազմել 630.26 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 337.87 դրամով և կազմել 19537.65 դրամ: Արծաթի գինն աճել է 2.49 դրամով և կազմել 262.59 դրամ: Պլատինի գինն աճել է 60.49 դրամով և կազմել 14668 դրամ: