Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ՍԱՊԾ-ն ռուսաստանցի գործընկերների հետ կուսումնասիրի հայկական ծագման բուսամթերքին առնչվող ոլորտներում
22/05/2017 18:40
Կիսվել

ՍԱՊԾ-ն ռուսաստանցի գործընկերների հետ կուսումնասիրի հայկական ծագման բուսամթերքին առնչվող ոլորտներում

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, պահպանման վայրերի, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի համատեղ ուսումնասիրություններ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ընդգծել է սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում գործընկեր կառույցի աջակցության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում են վերահսկման միասնական մեխանիզմներ և խնդիրները հաճախ պահանջում են համատեղ լուծումներ: Ներկայացվել են վերահսկողության ուժեղացմանն ուղղված՝ Ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն բուսասանիտարիայի ոլորտի և ձեռքբերումների մասին:

ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շեշտել է այս այցի կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի բաց, հասանելի և փոխշահավետ:

Առաջիկա հինգ օրերի ընթացքում ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը կայցելի Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում տեղակայված ջերմոցային տնտեսություններ, ծիրանի և դեղձի այգիներ, կծանոթանա առկա իրավիճակին, մեր երկրի բուսական արտադրանքի արտադրողական հնարավորություններին ու հզորություններին:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75