Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Նոր Գեղի – Արգել – Արզական – Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ
22/05/2017 22:34
Կիսվել

Նոր Գեղի – Արգել – Արզական – Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընթացքի մեջ են Նոր Գեղի – Արգել – Արզական – Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները:

Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում:

Շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին, սակայն եղանակով պայմանավորված՝ ձմռանը դադարեցվել էին: Մարտ ամսից աշխատանքները վերսկսվել են, անձրևների դադարելուն պես շինարարությունը կարագանա:

Արդեն իսկ ասֆալտապատվել է գրեթե 3 կմ ճանապարհահատված, վերանորոգվել են հենապատերը, կառուցվել են նորերը: Դրանց որակը Վահան Մարտիրոսյանին այդքան էլ չի գոհացրել: Նա հանձնարարել է հնարավորին արագ շտկել թերությունները:

Շարունակվում են նաև  ջրահեռացման համակարգերի և մայթերի վերականգնման աշխատանքները:  Վերականգնվող ճանապարհահատվածն անցնում է Քարաշամբ, Թեղենիկ, Արզական և Բջնի համայնքներով: Այդ իսկ պատճառով շինարարության ընթացքում հաճախ համայնքի ղեկավարները հարցեր են բարձրացնում, որոնց պարտադիր ընթացք է տրվում:

Բջնիում, օրինակ, համայնքի ղեկավարը խնդրել է նախատեսված երկու մայթի փոխարեն մեկը կառուցել, ինչի հաշվին ճանապարհի երթևեկելի հատվածը կլայնանա. այս դեպքում դա ավելի նպատակահարմար է:

Վահան Մարտիրոսյանը հորդորեց մշտապես աշխատել համայնքների ղեկավարների հետ և քննարկել բոլոր առաջարկությունները:

Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, վերականգնվելու է շուրջ 19 կմ հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհ: Աշխատանքներն, ըստ պայմանագրի, ավարտվելու են նոյեմբերի վերջին, որից հետո 3 տարի անընդմեջ նույն ճանապարհաշինական ընկերությունները կիրականացնեն ճանապարհահատվածների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանությունը:

Կոտայքի մարզ այցելության ընթացքում Վահան Մարտիրոսյանը եղել է նաև Նոր Հաճընում, որտեղ քննարկվել է կամրջի լուսավորությունը վերականգնելու հարցը:

Արդեն իսկ պայմանավորվածություն կա «Philips Lighting» կազմակերպության հայաստանյան ներմուծող «Կոնսէլ» ընկերության հետ` սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորելու Նոր Հաճընի կամուրջը։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04