Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռոստելեկոմ. Ամասիայում մեկնարկել են համակարգչային դասընթացներ միջին և բարձր տարիքի բնակիչների համար
23/05/2017 18:04
Կիսվել

Ռոստելեկոմ. Ամասիայում մեկնարկել են համակարգչային դասընթացներ միջին և բարձր տարիքի բնակիչների համար

Ամասիայում մեկնարկեց «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։ Սա թվով երկրորդ դասընթացն է, որ անց է կացվում հայերեն լեզվով․ առաջինը մեկնարկել է Ալավերդի քաղաքում։
Հայալեզու դասընթացներն Ամասիայում «Ռոստելեկոմը» կազմակերպել և իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում․ դասընթացներն անց են կացնում տարածքային ծրագրերի երիտասարդ կամավորները գրադարանի շենքում տեղակայված համակարգչային սրահում։

Կամավորները նախապես մասնակցում են տարեցներին դասավանդման առանձնահատկությունների և մոտեցումների վերաբերյալ սեմինար-դասընթացի, տեղեկանում աշխատանքի հոգեբանական և մեթոդական նրբություններին, հետո միայն սկսում դասավանդել։

«Ամասիայում դասընթացները շարունակական բնույթ կկրեն, քանի որ գրանցվել ցանկացողները շատ են, մինչդեռ ծրագրի արդյունավետության համար նպատակահարմար է խմբում ընդգրկել առավելագույնը 10 մասնակցի։ Բոլոր ցանկացողները գրանցվում են՝ նաև հետագայում կազմակերպվելիք դասընթացներին մասնակցելու համար։ Գրանցվածների թվում են ինչպես մանկավարժներ, ինժեներներ, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, այլ մասնագետներ, ինչը միանշանակ խոսում է դասընթացի կարևորության և առկա պահանջարկի մասին»,- նշում է «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը։

Դասընթացի նպատակն է աջակցել միջին և բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը, նախագիծը հատուկ մշակում է անցել և հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից։ Ընդհանուր տևողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված են 50+ տարիքի տասը մասնակիցներ։

Հայախոս լսարանի համար դասընթացն առաջին  անգամ իրականացվում է Ամասիայում և Ալավերդիում։ 2015-2016թթ․ ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի (Россотрудничество) հետ համատեղ Վ․Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի համակարգչային լսարաններում, դասավանդել են բուհի ուսանող-կամավորները, և մասնակցել են հիմնականում ռուսախոս տարեցներ։ Այժմ արդեն ձեռնարկը թարգմանվել է հայերեն լեզվով և նախագիծն ընդլայնել է շահառուների շրջանակը՝ ընդգրկելով բոլոր 50+ բնակիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

————————

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75