Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Տիգրան Սարգսյան. այս տարվա սկզբին ԵԱՏՄ բոլոր երկրները զգալի տնտեսական աճ են արձանագրել
26/05/2017 20:04
Կիսվել

Տիգրան Սարգսյան. այս տարվա սկզբին ԵԱՏՄ բոլոր երկրները զգալի տնտեսական աճ են արձանագրել

Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության վիճակը, ԵԱՏՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր եւ տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում:

Ինչպես նշել Է Տիգրան Սարգսյանը, 2017 թվականի սկզբին ԵԱՏՄ-ում 2014 թվականից ի վեր առաջին անգամ տնտեսական աճ են արձանագրել բոլոր հինգ երկրները: 2017 թվականի հունվար-մարտին Միության պետությունների արտաքին առեւտրի ծավալն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 29,6 տոկոսով: Փոխադարձ առեւտրի աճը կազմել Է 31,1 տոկոս: «Մեծանում Է ԵԱՏՄ-ի գծով գործընկեր երկրներից ներդրումներ կատարող ընկերությունների թիվը,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Աճում են տնտեսության իրական հատվածը, բեռնափոխադրումների եւ ուղեւորաշրջանառության ծավալները: Մինչեւ 2019 թվականը հանձնաժողովի կանխատեսումը կայուն նպաստավոր Է»:

Միայն 2016-2017 թվականներին ԵԱՏՄ-ի երկրները պայմանավորվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման մասին: Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԷլեկտրաԷներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի ոլորտներում: Համատեղ նախագծեր են ստեղծվում տիեզերքի, հաստոցաշինության, գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Գործարկվել Է դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի ընդհանուր շուկան: Բարեփոխված Է մաքսային օրենսդրությունը,  ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության նախագիծ Է մշակվում, սահմանվում Է դրանց մակնշում: Ակտիվորեն առաջ Է մղվում միջազգային օրակարգը: Փոխվարչապետների ուշադրության կենտրոնում Է Միության թվային օրակարգը: Այս ամենը դրականորեն Է ազդում ձեռնարկչական կլիմայի վրա:

Տիգրան Սարգսյանը ձեռնարկատերերին տեղեկացրել Է բիզնես-հանրակցության հետ հանձնաժողովի փոխգործակցության ձեւչափերի մասին: Աշխատում Է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը, որի մեջ մտնում են մասնակից բոլոր երկրների բիզնես-ասոցիացիաները: Դրա խնդիրն Է՝ կոնսոլիդացված դիրքորոշում ձեւավորել միութենական որոշումների նախագծերի շուրջ եւ նախաձեռնություններ առաջադրել: ԵԱՏՀ-ի եւ բիզնեսի գործակցության եւս մեկ ձեւաչափ Է կոնսուլտատիվ կոմիտեներն ու աշխատանքային խմբերը, որտեղ մշակվում են փաստաթղթերի նախագծերը:

Հանձնաժողովն ապահովում Է որոշումների նախագծերի հանրային քննարկումը, որին կարող Է մասնակցել Միության երկրների բիզնես-հանրակցության ցանկացած ներկայացուցիչ: 2016 թվականին հաշվի Է առնվել ստացված դիտողությունների ու առաջարկությունների ընդհանուր թվի մոտավորապես 80 տոկոսը:

Ձեռնարկատերերը ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերաբերյալ կարող են հայտարարել եւ դրա վերացմանն ուղղված աշխատանքին հետեւել ԵԱՏՀ-ի հատուկ կայքում:

«Խոչընդոտների վերացումը, բացառումների ու սահմանափակումների կրճատումը ԵԱՏՀ-ի գործունեության հանգուցային ուղղությունն Է,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:-Միայն 2016 թվականին Միության մարմինների կողմից ընդունված բոլոր որոշումների թվի առնվազն 30 տոկոսը նպատակամղված Է խոչընդոտների վերացմանը եւ Միության ներքին շուկայի գործառման բարելավմանը: Այսօրվա դրությամբ բացահայտված են 185 տարբեր խոչընդոտներ, եւ երկրները պայմանավորվել են, որ արդեն մոտ ժամանակներս կվերացնեն դրանց մեկ երրորդը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հանձնաժողովի գործունեության գերակա ուղղություններից մեկը համարել Է թվային օրակարգի իրագործումը: «Կյանքն արագորեն փոխվում Է եւ, ակնհայտ Է, որ ժամանակակից ընդհանուր շուկաներն անկարելի Է ձեւավորել առանց թվայնացման,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:-Անցյալ տարվա դեկտեմբերին նախագահները հայտարարություն են ընդունել այն մասին, որ մենք պետք Է ԵԱՏՄ-ի ընդհանուր թվային օրակարգ ձեւավորենք: Ստեղծվել Է բարձր մակարդակի աշխատանքային խումբ: Մենք պետք Է մինչեւ այս տարվա նոյեմբեր կառավարությունների ղեկավարներին ներկայացնենք Միության թվային տրանսֆորմացիայի իրականացման ծրագիր: Այստեղ եւս մենք պատրաստ ենք երկխոսել բիզնեսի հետ, որովհետեւ մեր հիմնական մոտեցումը միտված Է օրակարգի ձեւավորմանը պետական-մասնավոր գործընկերության հիման վրա»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91