Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վիվասել-ՄՏՍ․ մեկնարկել են 2017թ․ շինարարական աշխատանքները
02/06/2017 14:43
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ մեկնարկել են 2017թ․ շինարարական աշխատանքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» տարիների գործակցությունը շարունակվում է: Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ կամ կազմակերպչական աշխատանքներով: Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կամավորական աշխատանքը, որի հիմքում անտարբերությունը մերժելու՝ հասարակությանն ուղղված ուղերձն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և  «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այս տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը հայտարարել են Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում:

Գևորգյանների կիսակառույցը տասնամյակներ շարունակ նույն տեսքն է ունեցել: Գործընկեր կազմակերպությունների աջակցության արդյունքում, մինչև տարեվերջ տեսարանը կփոխվի:

«Երկար տարիներ ապրել ենք ամուսնուս հայրական տանը՝ Ուջան գյուղում, նրա ծնողների և եղբոր ընտանիքի հետ: Տարիներ շարունակ երազել ենք սեփական տուն ունենալու մասին: Այս կիսակառույց շինությունը տասնամյակներ առաջ սկեսրայրս էր ձեռք բերել, հույսով, որ կկարողանանք շինարարությունն ավարտին հասցնել, և մեր ընտանիքը կտեղափոխվի այստեղ: Տարիներն անցան, սակայն այդպես էլ չկարողացանք այն պիտանի դարձնել բնակվելու համար: Անցած աշուն ստիպված եղանք տեղափոխվել վագոն-տնակ, քանի որ նեղվածք էր ու այլևս հնարավոր չէր այդպես ապրել: Չեմ կարողանում հավատալ, որ շուտով մեր տունը կունենանք: Շնորհակալ եմ»,-ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:

Մինչև տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի»՝ տարիների գործակցությունը հաջողված է. ընդհանուր առմամբ, ծրագրից օգտվել է գյուղական 57 համայնք, որից 16-ը՝ սահմանամերձ: Բնակարանի խնդիր է լուծվել 146 ընտանիքի համար:

«Համայնքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Շարունակում ենք իրականացնել ծրագրեր, որոնք պահանջում են պատասխանատվություն, նվիրում և տարիների հետևողական աշխատանք: Դրանցից մեկն էլ բնակարանաշինությունն է: Այսպիսի մոտեցումը կարևոր է մայրաքաղաքի և մարզերի միջև համաչափ զարգացում ապահովելու, աղքատությունը նվազեցնելու և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար: Այստեղ իրականացվող շինարարությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ. սա նաև հոգեբանական մեծ աջակցություն է, որն ավելի կարևոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս համագործակցությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորում է, որով առաջնորդվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը: Սա Հայաստանում աղքատությունը վերացնելու լավագույն ճանապարհն է, որը օրինակ կարող է լինել այլոց համար»,- ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:

——————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  565 ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88