Սոցիալական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Beeline. կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը
05/06/2017 16:06
Կիսվել

Beeline. կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը

Beeline-ի աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ։

«Մենք պարբերաբար կազմակերպում ենք նմանատիպ համերգներ։ Դա շատ կարեւոր է երիտասարդ երաժիշտների համար, քանի որ նման համերգները յուրօրինակ քննություն են հանդիսանում նրանց համար։ Հանդիսատեսի առաջ ելույթ ունենալով՝ նրանք կարող են ցույց տալ իրենց միջանկյալ աշխատանքի արդյունքները և վերահաստատել իրենց ստեղծագործական ներուժը և զարգացման հեռանկարները։ Beeline-ն երկար տարիների ընթացքում հնարավորություն է տալիս մեզ և երիտասարդ երաժիշտներին հետևողական աշխատել՝ զարգացնել ունակությունները, բարձունքների հասնել, տարեցտարի կազմել մասնագիտական զարգացման ծրագիր։ Մեզ համար շատ կարեւոր է այսպիսի հետեւողական աջակցությունը, քանի որ այն վաղվա օրվա հանդեպ վստահություն է ներշնչում։ Մենք շնորհակալ ենք Beeline-ին համագործակցության համար», – ասաց Կարեն Քոչարյանը՝ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամը եւ Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահարը։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք, որպես երկարաժամկետ ներդրում աճող սերնդի զարգացման գործընթացում: Ես ուրախ եմ տեսնել, որ մեր ներդրումն իր պտուղներն է տալիս ի դեմս երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների, ովքեր այսօր ելույթ ունեցան մեր առջև: Beeline-ը շարունակում է աջակցել հիմնադրամի գործունեությանը, քանի որ համարում է, որ այս ոլորտին աջակցությունը կդարձնի մարդկանց կյանքը էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline. կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը

Համերգին մասնակցեցին՝ երիտասարդ դաշնակահար Գուր Սարգսյանը, որը վերջերս երկրորդ տեղն է զբաղեցրել Թիֆլիսում անցկացված Դաշնակահարների Միջազգային մրցույթում, ալտահար Հովհաննես Մինասյանը եւ ջութակահար Սոնա Արզումանյանը։ Համերգին ելույթ ունեցան նաեւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը եւ ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

—————————-

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85