
Ֆիրդուսի շուկայի առևտրականները կառավարությունից պահանջում են իրենց մինչև տարեվերջ ժամանակ տրամադրել
Երևանի Ֆիրդուսի շուկայի առևտրականները հունիսի 8-ին հավաքվել էին կառավարության շենքի առջև. նրանց քաղաքապետարանը մտադիր է տեղափոխել մայրաքաղաքի այլ տոնավաճառներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առևտրականները խնդրում ու պահանջում են կառավարությունից իրենց մինչև տարեվերջ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան իրացնել արդեն ձեռք բերված ապրանքը: Առևտրականները նշեցին, որ կառավարության շենքի մոտից պատրաստվում են շարժվել դեպի Երևանի քաղաքապետարան:
Երևանի քաղաքապետարանը նրանց հինգ օր ժամանակ է տվել՝ տաղավարներն ազատելու համար: