Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սննդամթերքի գները Հայաստանում. 2017թ. մայիս
12/06/2017 22:52
Կիսվել

Սննդամթերքի գները Հայաստանում. 2017թ. մայիս

Մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի և ձվի, մրգի ապրանքախմբերի՝ 5.3-0.5% գնանկման արդյունք է: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 30.4% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ` 5.3% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.7% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ`0.6% գնանկում, ընդ որում, ձվի գնանկումը կազմել է 1.1%:

Մրգի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ`0.5% գնանկում:  

2017թ. մայիսին ապրիլի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.8%, իսկ 2017թ. ապրիլի համեմատ 1.1% գնաճ:

2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 23.6%, իսկ 2017թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2017թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնաճ (պայմանավորված կարագի գնի 1.6% թանկացումով):

2017թ. մայիսին ապրիլի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 0.5% թանկացումով):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2