Կարեն Կարապետյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինիս արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Մասնավորապես, նախատեսվում է այստեղ ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և առաջարկել այն կյանքի կոչել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:
Վարչապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաև մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: