Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Սուրեն Կարայանն այցելել է Թեղուտի լեռնահանքային համալիր
20/06/2017 19:08
Կիսվել

Սուրեն Կարայանն այցելել է Թեղուտի լեռնահանքային համալիր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի գործունեությանը, ծրագրերին և խնդիրներին։

Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է հանքավայր, հանքային մեքենաների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման ծառայություն, լեռնահարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար։ «Վալլեքս» խմբի ընկերություններ խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը նախարարին է ներկայացրել լեռնահանքային համալիրի գործունեությունը՝ նշելով, որ Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը: Ընդհանրապես խմբի ընկերությունների ներդրումը Հայաստանում և Արցախում անցած քսան տարիների ընթացքում կազմում է մոտ 700 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2016 թվականին խմբի ընկերությունների կողմից ՀՀ և ԼՂ պետական բյուջե կատարած վճարումների հանրագումարը գերազանցում է 40 մլն ԱՄՆ-ի դոլարի սահմանագիծը:

Վալերի Մեջլումյանի խոսքով՝ Թեղուտ ընկերությունն ունի շուրջ 1150 աշխատող, գերժամանակակից հարստացուցիչ ֆաբրիկա, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի ամենաժամանակակից սարքավորումներ՝ մատակարարված աշխարհահռչակ ընկերություններից։ Հանքավայրի հաստատված պաշարների պոտենցիալը, ըստ Խորհրադային ժամանակաշրջանում հաստատված տվյալների՝ կազմում է մոտ 450 մլն տոննա, որից ընկերությունը արևմտյան ժամանակակից մեթոդներով վերահաստատել է մոտ մեկ հիգերորդ մասը (այդ ուղղությամբ զարգացման աշխատանքներն ընթացքի մեջ են):

Նախարար Կարայանն այնուհետև այցելել է նաև Ալավերդու պղնձաձուլական գործարան։ Նախարարարի հետ զրույցում ընկերության ղեկավարները նշել են, որ այն շուրջ 600 աշխատակից ունի և միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հարավային Կովկասում։ Այժմ արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան վերամշակել մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ և արտադրել մոտ 13 հազար տոննա սև պղինձ։

Ալավերդիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խումբը պատասխանատու է նոր պղնձաձուլարանի նախագծմանն առնչվող աշխատանքներում Արմենիան Քափըր Փրոգրամ ՓԲԸ աջակցության հարցերի համար։ Խմբի կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարների տեղակալները։ Աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առանց էական ներդրումների և ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխանեցնելու՝ երկարաժամկետ գործունեություն հնարավոր չէ իրականացնել։ Նախարարի տեղակալի խոսքով` ներկայումս պոտենցիալ գործընկերների հետ քննարկվում են համաշխարհային պրակտիկայում առկա բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծելով այնպիսի կայուն արտադրություն Հայաստանում, որը երկարաժամկետ գործունեության հեռանկարում խնդրահարույց չի լինի բնապահպանական տեսանկյունից։ «Կառավարությունը, անմիջական մասնակից լինելով զարգացման ծրագրին վերաբերվող քննարկումներին, հնարավորություն ունի ընթացքում ձեռնարկել կազմակերպության համար օգտակար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»-, նշել է Տիգրան Խաչատրյանը։

Ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյաները գործարարների հետ քննարկել են առկա խնդիրները և կարևոր հարցերը` իրենց գերատեսչությունների իրավասության շրջանակում դրանց կարգավորման և լուծման եղանակներ գտնելու տեսանկյունից:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34