2017թ. հունվար-ապրիլին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 4.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 4,815.5 տոննա պանիր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ պանրի արտադրությունն աճել է 4.7%-ով։
Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 158.6 հազար լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 8.5%-ով և կազմել 1,844.4 տոննա։ Թթվասերի արտադրությունը կրճատվել է 20.6%-ով և կազմել 1,607.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 283.7 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը կրճատվել է 7.6%-ով և կազմել 1,725.5 հազար լիտր։