Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել
27/06/2017 16:49
Կիսվել

Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել

Արցախի Հանրապետությունում շատ կարեւոր աշխատանքներ են իրականացվում, որոնք արժանի են ուշադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հավաստիացրեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները մեծապես նպաստում են Արցախի տնտեսության զարգացմանը:

«Արցախում երեք տասնյակից ավելի ՀԷԿ-եր կան, եւ դրանց քանակը գնալով ավելանում է: Ընդամենը մի քանի տարի առաջ էներգիա ներկրող երկրից այն դարձել է էներգիա արտահանող երկիր: Պարենամթերքի, հացահատիկի տեսակի առումով Արցախը ինքնաբավ է: Մնացած բոլոր տնտեսական խնդիրների առումով եւս բավականին լուրջ առաջընթաց կա, վերջին 10 տարիների ընթացքում, ըստ էության, Արցախը միջին հաշվով կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ամիս ու կես, երկու ամիս առաջ սկսեցին հյուսիսային ճանապարհի աշխատանքները, ներքին ճանապարհը բավականին վատ վիճակում էր, եւ կարծում եմ՝ շատ շուտով վերականգնման աշխատանքները կավարտվեն: Շատ կարեւոր են Հայաստանի կողմից իրականացվող ներդրումները»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ կարեւոր աշխատանքներ նաեւ իրականացվում են սահմանում պայմանների բարելավման ուղղությամբ:

«Որոշ ժամանակ առաջ հանձնարարվեց առաջին գծում եղած դիտակետերում, խրամատներում ապահովել խմելու մաքուր ջուր, որպեսզի մեր զինվորները նորմալ կենցաղային պայմաններ ունենան: Կառուցվում են շատ կարեւոր ապաստարաններ, որոնք հնարավորություն են տալիս, որ նույնիսկ ամենադաժան ռմբակոծման ժամանակ զինվորները գտնվեն ապահով վիճակում: Հասել ենք նրան, որ շուրջօրյա մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն ունենք գիշերային եւ ցերեկային տեսախցիկներով, եւ անհրաժեշտություն չկա, որ այդ ընթացքում մեր զինվորը բարձրանա անմիջապես խրամատ: Լավ կլիներ, որ հայաստանյան մամուլը բացի այն դժբախտ դեպքերից, որոնք իհարկե շատ ցավալի են, կարողանա նաեւ ներկայացնել իրականացվող դրական աշխատանքները»,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6