ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 35%-ՈՎ
Վրացական երկաթուղիներով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում կրճատվել է 35%-ով: Փոխադրումների ծավալի կրճատումը մեծապես պայմանավորված է երկրում տիրող քաղաքական անկայունությամբ: Վերջին մի քանի աիսների ընթացքում միջազգային բեռնափոխադրող խոշոր ընկերությունների մեծ մասը կրճատել է վրացական երկաթուղիներով բեռնափոխադրումների ծավալը: «Վրաստանի Երկաթուղիներ» ընկերության հրապարակած տվյալների համաձայն փոխադրումների ծավալի շարունակական անկմամբ պայմանավորված ընկերությունն աշխատանքից կազատի 35 հազար աշխատակիցների: