Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը
04/07/2017 18:53
Կիսվել

Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր  Բլեզերի գլխավորած պատվիրակությանը,  որի կազմում են Գերմանիայի պետական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչներ:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման նպատակով:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Մենք ուրախ ենք, որ գերմանական կողմը հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով: Գերմանական գործարարությունը հայտնի է ամբողջ աշխարհում, և մենք պատրաստ ենք ներկայացնել այն բոլոր ուղղությունները, որոնցում տեսնում ենք զարգացման ներուժ: Հուսով ենք, որ երկուստեք առկա հնարավորությունները թույլ կտան գտնել համագործակցության ընդհանուր եզրեր», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է ագրարային բնագավառում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու տեսլականը: Նշվել է, որ ներկայումս ոլորտում առանձնահատուկ կարևորություն է տրվում, մասնավորապես, գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականին, գյուղատնտեսական տվյալների թվայնացմանը, մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, իսկ կրթության ոլորտում` նորագույն գիտելիքներով զինված մասնագետների պատրաստմանը:

Որպես փոխգործակցության կարևորագույն ուղղություններ` նախարարը մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության (հատկապես` ոչխարաբուծության), խաղողագործության և գինեգործության ոլորտները, սառնարանային տնտեսությունների հիմնման, ինտենսիվ այգիների ստեղծման, կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև ոռոգման նորագույն համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրերը:

Անդրադառնալով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերին` նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև ծրագրում մասնակցություն ունենալու հնարավորությունը:

ԳԴՀ-ի պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի զարգացումն ապահովելու համար մասնավոր հատվածի ներգրավման և երկու երկրների մասնավոր կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման կարևորությունը:  Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է իր պատրաստակամությունն աջակցել այցի շրջանակներում գործարար նոր կապերի ստեղծմանը և նոր նախաձեռնությունների նախանշմանն ու իրականացմանը:

Զրույցի ընթացքում պատվիրակության ղեկավար Պետեր Բլեզերը հրավիրել է նախարար Իգնատի Առաքելյանին մասնակցել Գերմանիայում 2018 թվականի հունվարին կազմակերպվող Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59