Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
2017թ. հունվար-մայիսին մաքսատուրքերից մուտքերն ՀՀ պետբյուջե աճել են 19.5%-ով
05/07/2017 18:13
Կիսվել

2017թ. հունվար-մայիսին մաքսատուրքերից մուտքերն ՀՀ պետբյուջե աճել են 19.5%-ով

ՀՀ պետական բյուջեի եկամուտների և պետական տուրքերի 5.4 տոկոսը 2017 թվականին հունվար-մայիսին ապահովվել է մաքսատուրքի հաշվին` կազմելով 24.5 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մաքսատուրքերից մուտքերն աճել են 19.5 տոկոսով կամ 4 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 12.4 տոկոսը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 56.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 2.7 տոկոսով կամ 1.6 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում 132.3 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 29%‑ը և 2.9%‑ով կամ 3.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել11.4 մլրդ դրամ պետական տուրքեր` 82.3%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 3.4%‑ով կամ 396.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 1.4մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 0.3%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 12.9%‑ով կամ 155.9մլն դրամով:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21