Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Արթուր Ջավադյան. Հայաստանը շուտով ոսկու լուրջ պաշարներ կունենա
06/07/2017 13:17
Կիսվել

Արթուր Ջավադյան. Հայաստանը շուտով ոսկու լուրջ պաշարներ կունենա

Հայաստանը շատ շուտով ունենալու է բավականին լուրջ ոսկու պաշարներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ես մի տարի առաջ էլ հայտարարել եմ: Հիմա մենք ծրագիր ենք իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ: Հիմա կառուցում ենք աֆինաժի  (արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների ստացում զտման միջոցով-խմբ.) գործարան: Շատ լուրջ գործարան է լինելու, որի մենեջմենթն իրականացնելու համաշխարհային շատ լուրջ ընկերություն: Ես համոզված եմ, որ շատ շուտով մենք ունենալու ենք շատ ավելի շատ ոսկու պաշարներ, քան ունեցել ենք մինչև 2004 թ.»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ջավադյանը:

Նա հայտնեց, որ 2004 թ. Հայաստանի ոսկու պաշարն եղել է ընդամենը 1.6 տոննա: «Այդ պահին մեր ոսկու պաշարները վաճառելը ճիշտ քայլ է եղել, որովհետև այն եկամուտը, որ մենք ստացել ենք ու փոխանցել ենք պետական բյուջե, շատ լուրջ թիվ է եղել»,- մանրամասնեց Արթուր Ջավադյանը:

Նա հավելեց, որ գործարանի կառուցման ավարտից հետո ակնկալում են ունենալ ոսկու շատ ավելի լուրջ պաշար, քանի որ այդ գործարանի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98