Բիզնես

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 106.93+0.89 WTI - 102.39+0.93
COMEX:  GOLD - 4615.20-1.76 SILVER - 84.91-4.48
COMEX:  PLATINUM - 2029.80-5.45
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.47+0.33 EUR/GBP - 1.1651-0.53
FOREX:  EUR/USD - 1.1651-0.53 GBP/USD - 1.3373-1.13
STOCKS RUS:  RTSI - 1145.21-1.06
STOCKS US: DOW JONES - 50063.46+0.75 NASDAQ - 26635.22+0.88
STOCKS US: S&P 500 - 7501.24+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10372.93+0.46 CAC40 - 8082.27+0.93
STOCKS EUR:  DAX - 24456.26+1.32
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Վիվասել-ՄՏՍ. Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք
07/07/2017 12:22
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, եռամսյա բուռն շինարարական աշխատանքներից հետո, բնակարանամուտ են տոնել: Կարապետյանների ուրախությունը կիսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը:

Քսաներեք տարի վագոն-տնակում անհարմարություններ զգացած Կարապետյանների ընտանիքը փորձել է հարմարավետ պայմաններ ստեղծել և փոխել իրավիճակը: Գործադրված ջանքերը, սակայն, սահմանափակվել են մի փոքրիկ կիսակառույցով, որը ծառայել է և՛ որպես հյուրասենյակ, և՛ խոհանոց և՛ ննջասենյակ: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագրով, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, զրկանքների միջով անցած Կարապետյանների երազանքը վերջապես կատարվել է: Եռամսյա շինարարության արդյունքում կառուցվել է հարմարավետ հյուրասենյակով, երկու ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց ունեցող տունը:

«Դեռ վաղ գարնանն այնքան մշուշոտ ու հեռու էր այս օրը: Եղբայրս հենաշարժողական խնդիրներ ունի, մայրս հիվանդ էր, վերջերս է մահացել, հայրս ու ես հազիվ ենք կարողանում օրվա հացի խնդիր լուծել, ուր մնաց թե կարողանայինք սկսել ու ավարտել տան շինարարությունը: Ձեր օգնությունն այն հրաշքն էր, որ տարիներ ի վեր մեր գլխին կախված մութ ամպերը ցրեց: Աննկարագրելի է մեր ուրախությունը: Շնորհակալ ենք »,-ասել է Նոնա Կարապետյանը, ընտանիքի դուստրը:

Մինչև տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: Հաջողված համագործակցության արդյունքում, ծրագրով ընդհանուր առմամբ 146 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել:

«Ասում են՝ խնդիրները ստիպում են ամրանալ ու պայքարել: Բայց երբ դրանք տարիներ են տևում՝ թուլացնում են նպատակին հասնելու կամքը: Այս ծրագիրը մեկն է նրանցից, որը փակում է հուսահատության տանող ճանապարհը: Հերթական ընտանիքն այսօր հրաժեշտ է տալիս վագոն-տնակին, որի անհարմարությունն ստիպված կրել է քսաներեք տարի. մի ամբողջ երիտասարդություն: Տարիների զրկանք տեսած ևս մեկ ընտանիք վերջապես կապրի իր երազանքների տանը: Դա մեր՝ գործընկեր կառույցներիս հաջողությունն է նաև»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ դեպքերում թվերը խոսուն են, շատ դեպքերում էլ՝ անհնար է լինում թվաբանության մեջ տեղավորել փոխված ճակատագրերն ու ընտանիքի գալիք հաջողությունները: Այս տան կառուցումը մի քիչ տարբեր էր մյուսներից. միայն ընտանիքի տարեց հայրն էր ի վիճակի շինարարական աշխատանքներ իրականացնել, բայց համայնքի կամավորներն իրենց մեծ աջակցությունը բերեցին շինարարական աշխատանքներին՝ շատ արագ ավարտելով այն: Այժմ ընտանիքը բավական հարմարավետ, կենցաղային բոլոր հարմարություններով բնակարան ունի»,-ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

——————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 565 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5