Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Կենտրոնական բանկ.  2017 թ. հունիսի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
07/07/2017 18:03
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2017 թ. հունիսի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2017 թ. հունիսի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Փաստվեց, որ 2017թ-ի մայիսին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ընդ որում, գնաճը վերականգնվում է փոքր-ինչ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված ինչպես գյուղմթերքների գների սեզոնային ավելի քիչ նվազմամբ, այնպես էլ բնականոն գնաճի բաղադրատարրերի փոփոխություններով: Ըստ ԿԲ գնահատման, հունիսին ևս սպասվում է գնաճի ավելի արագ վերականգնում, սակայն այս դեպքում արդեն ազդեցության գերակշռող մասը բաժին կընկնի բնականոն գնաճին: Արդյունքում, կանխատեսվող 0.8%-ի փոխարեն  հունիսի վերջին 12-ամսյա գնաճը կգտնվի 1.0%-1.2% միջակայքում:

Արձանագրվեց, որ hունվար-մայիս ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը գերազանցել է ակնկալիքները՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերի՝ համապատասխամաբար 14.4% և 11.1%: 2017թ. հունվար-մայիս ժամանակահատվա-ծում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 6.4%: Գերազանցումն առավելապես տեղի է ունեցել առաջարկի գործոնների ազդեցությամբ, մասնավորապես, արտահանման՝ սպասվածից ավելի արագ աճի տեմպերով՝ հունվար-մայիսին տ/տ 20.9%, և հարկային վարչարարությամբ: Եվ, քանի որ հարկաբյուջետային ազդակը երկրորդ եռամսյակում դարձել է ավելի զսպող՝ առաջին եռամսյակի 2.1%-ի դիմաց 4.0%, ապա ներքին պահանջարկի շարունակվող վերականգնումն ամբողջովին պայմանավորվել է ստեղծված մակրոտնտեսական կայունությամբ, ԿԲ կողմից իրականացվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և առկա համեմատաբար ցածր գնաճային սպասումներով: Արդյունքում, պահանջարկի վերականգնումը գերազանցել է սպասումները 0.1-0.2 տոկոսային կետով՝ հիմնականում ի հաշիվ մասնավոր սպառման գծով արձանագրված ավելի բարձր աճի, ինչը պայմանավորվել է շրջանառությունում գտնվող կանխիկի, ներմուծման և առևտրի ոլորտներում դիտված բարձր աճերով՝ համապատասխանաբար 19.1%, 24.4% և 12.8%: Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը քննարկեց նաև պետբյուջեի պակասուրդի կրճատման հնարավոր դրական ազդեցությունը պետական պարտքի և մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, ինչը, ըստ ԿԲ գնահատման, իր դրսևորումը կունենա ՀՆԱ ներուժի ապագա զարգացումներում:

Հաշվի առնելով տարվա առաջին եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված բարձր տնտեսական աճը, ինչպես նաև երկրորդ եռամսյակում այդ զարգացումների շարունակականությունը` ԿԲ-ն իրական հիմքեր է տեսնում դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրում տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև վերանայելու համար:

Արձանագրվեց, որ արտաքին հատվածում գործընկեր երկրների տնտեսական աճի փաստացի ցուցանիշները բավականին մոտ են եղել ԿԲ գնահատումներին, իսկ հումքային և պարենային ապրանքների շուկաներում դիտվել են գնանկումային դրսևորումներ, որոնք գնահատվել են կարճաժամկետ, քանի որ հիմնականում բնութագրվել են առանձին շուկաների առաջարկի զարգացումներով: Այսպես, մինչև հունիս Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հաշվարկվող պարենի գների ինդեքսի վարքագիծն արտահայտում է գնաճային միտումներ. համաձայն հունիսի 8-ի հրապարակման, մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ ինդեքսն աճել է 2.2%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 10.0%-ով: Իսկ հունիսին, պայմանավորված թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների առաջարկի մեծ ծավալներով, ձևավորվել են սպասվածից ցածր գներ: Խորհուրդը գնահատեց, որ նման իրավիճակում արտաքին հատվածից ապագայում էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրեց, որ շուկայում տեղի ունեցած ճշգրտման արդյունքում միջբանկային տոկոսադրույքների և քաղաքականության տոկոսադրույքի միջև առկա ճեղքը կրճատվում է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտության դեպքում  կկիրառվեն դրամավարկային բոլոր հնարավոր գործիքները՝ տոկոսադրույքների շեղումը նվազագույնի հասցնելու համար:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ  դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը միակարծիք էր, որ թե՛ արտաքին և թե՛ ներքին տնտեսական զարգացումները էական գնաճային ազդեցություններ չեն պարունակում, գնաճային ռիսկերը հիմնականում հավասարակշռված են և գնաճային սպասումները՝ համեմատաբար ցածր: Ելնելով դրանից՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ գնահատելով, որ դրանք բավարար նպաստում են գնաճի հետագա վերականգնմանը և կանխատեսվող հորիզոնում նպատակային ցուցանիշի ապահովմանը:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը գտնում էր, որ ակնկալվող մակրոտնտեսական զարգացումների դրսևորման պարագայում տոկոսադրույքը մի որոշ ժամանակ կպահպանվի նույն մակարդակում: Գնաճի և մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսվող հետագծից շեղման դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղությունները համապատասխանորեն կճշգրտվեն՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11