Beeline. VEON-ի աշխատակիցները յոթ երկրներից Սևանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին
Սևանի ափին մեկնարկել է VEON Եվրասիայի եվրասիական Digithon-ը։ Մեկ շաբաթվա ընթացքում իրար հետ մրցելու են VEON-ի աշխատակիցներից կազմված միջազգային և բազմաֆունկցիոնալ թիմեր՝ Հայաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկիստանից և Ուկրաինայից։
Digithon-ի շրջանակում աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր, որոնցից լավագույնները հետագայում կիրականացվեն VEON խմբի կողմից։ Հայաստանը եվրասիական եզրափակչին ներկայացնում է տեղական եզրափակչի հաղթող Digital Pirates թիմը՝ իր Bottle letter նախագծով:
«Beeline-ը մեծագույն ուշադրություն է ցուցաբերում նորարարական ծրագրերին և իր աշխատակիցների շրջանում խրախուսում է ակտիվությունը, նորարար ու ստեղծագործ մտածողությունը։ Նրանց առաջարկած հավելվածները, ծառայություններն ու ծրագրերը հիմնված են հաճախորդների պահանջների և ոլորտի ժամանակակից միտումների վրա, և կարող են դարձնել մեր ծառայություններն էլ ավելի առաջադեմ, պարզ և հարմար մեր հաճախորդների համար։ Մենք շատ հպարտ ենք անցած տարվա մեր հաղթանակով և այս տարի սիրով ընդունում ենք հերթական Digithon-ը։ Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ անցած տարի Digithon Եվրասիա մրցույթը տեղի էր ունեցել Ղրղզստանում՝ Իսիկ Կուլ լճի ափին։ Հաղթող էր ճանաչվել հայկական BeeForce թիմը՝ իր ամպային խաղերի ոլորտում նոր լուծում առաջարկող նախագծով։ Կանոնների համաձայն, յուրաքանչյուր հաջորդ Digithon-ն անցկացվում է հաղթող թիմի երկրում, այդ պատճառով այս տարի մասնակիցներին ընդունում է Հայաստանը։
————–
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: