Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Կենտրոնական Բանկ. նոր թղթադրամների վրա պատկերված կլինեն Պարույր Սևակը, Գրիգոր Լուսավորիչը, Կոմիտասը
11/07/2017 19:14
Կիսվել

Կենտրոնական Բանկ. նոր թղթադրամների վրա պատկերված կլինեն Պարույր Սևակը, Գրիգոր Լուսավորիչը, Կոմիտասը

ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:

ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:

Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

Անվանական արժեք / Թեմա

1,000 դրամ – Պարույր Սևակ

2,000 դրամ – Տիգրան Պետրոսյան

5,000 դրամ – Վիլյամ Սարոյան

10,000 դրամ – Կոմիտաս

20,000 դրամ – Հովհաննես Այվազովսկի

50,000 դրամ – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92