
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՆՔԵԼ ԵՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Մայիսի 20-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնքել են գազամատակարարման պայմանագիր, որի համաձայն Ադրբեջանը 5 տարի ժամկետով գազ կմատակարարի Վրաստանին: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են այս ծրագրի ռազմավարական կարևորությանը և նշել, որ այն հնարավորություն է տալիս համագործակցել էներգետիկայի և տրասպորտի ոլորտներում: Երկու երկրների նախագահները մտադրություն են հայտնել հետագայում ընդլայնել համագործակցության շրջանակները: