
Կարեն Կարապետյանին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Ընդգծելով ավելի արագ և կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և հետևողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում: