Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline–ի աջակցությամբ գործարկվեց  «Արմենպրես։ Պատմություն»  կայքը
26/07/2017 16:01
Կիսվել

Beeline–ի աջակցությամբ գործարկվեց «Արմենպրես։ Պատմություն» կայքը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի մեկնարկի մասին։

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվի 10,000 լուսանկարի թվայնացումը և Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես։ Պատմություն» կայքի ստեղծումը։ Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրանացվում են Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։ Նախագծիշրջանակում արդեն իրականացվել է մոտ 6500 լուսանկարի թվայնացում, որոնցից մոտ 2500-ն արդեն իսկ հրապարակված են կայքում։

«Այսօր մենք առանձնակի հպարտությամբ ենք ազդարարում «Արմենպրես։ Պատմություն» կայքի մեկնարկը։ Աշխարհում շատ չեն գործակալությունները, որոնք նման նախագծեր են իրականացրել ու հանրության համար հասանելի են դարձրել լուսանկարների արխիվի լավագույն նմուշները։ 1918թ․ստեղծված Հայաստանի պետական լրատվական գործակալության առաքելությունը եղել և մնում է օպերատիվ ու ստույգ լրատվություն ներկայացնելը և այն, որ մեր լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքը դառնում է պատմության անօտարելի մասը, փաստում է, որ մեր բոլոր ժամանակների գործընկերները, իրենց առաքելությանը եղել են հավատարիմ», -ասեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Սեփական պատմության նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը բնորոշ է զարգացած հասարակություններին, և այս կայքի ստեղծումը անմիջական ավանդ է Հայաստանի պատմագրության մեջ։ Տեղեկատվության դարաշրջանում թվային տարբերակով երկրի ֆոտոպատմության ստեղծումը կարևոր ձեռքբերում է։ Beeline-ը հպարտ է մասնակից լինել այս գործընթացին, քանի որ անցյալի ուսումնասիրությունն ապագան ավելի լավը դարձնելու գլխավոր նախադրյալներից է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Կայքն իրականացվել է նորագույն լուծումներով և դիզայնով։ Այն հնարավորություն է տալիս լուսանկարները դասակարգել ըստ թվականի, ժամանակահատվածի, լուսանկարի տեսակի, լուսանկարչի անվան, թեմայի, տեղանքի և այլն։ Վերոնշյալ գործառույթները թույլ են տալիս արագ և հարմարավետ կերպով օգտվել արխիվից։ Կայքը նաև հնարավորություն է տալիս լուսանկարները տարածել սոցիալական կայքերում և այլ հարթակներում։ Կայքը հասանելի է և համակարգիչների, և սմարթֆոնների, և պլանշետների միջոցով։», – նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Նշենք, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

—————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «Վեոն»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ստեղծվել է 1918թ.-ին՝ առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը:

«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը գործում է 2013թ.-ից։ Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկը հայկական թվային բովանդակության զարգացումն է։ Նշած ուղղությամբ հիմնադրամն իրականացրել է մի շարք առցանց և մոբայլ նախագծեր, կոնֆերասների, հավաքներ և այլ աշխատանքներ։ Հիմնադրամը ստեղծել է App Armenia հայկական մոբայլ հավելվածների հարթակը և Hayeren  ստեղնաշար-հավելվածը iOS սարքերի համար, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը վաղուց հատել է հարյուր հազարի շեմը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75