Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ռոբերտ Մակարյան. գյուղացիներին 5% դրույքով վարկեր կտրամադրվեն
26/07/2017 17:06
Կիսվել

Ռոբերտ Մակարյան. գյուղացիներին 5% դրույքով վարկեր կտրամադրվեն

Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին պետության կողմից  աջակցությունն ավելացնել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` եթե ներկայումս գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ 8 տոկոսը գյուղացին, ապա ծրագրով նախատեսվում է գյուղացու տոկոսադրույքը սահմանել 5 տոկոս:

«Մնացածը սուբսիդավորելու է պետությունը: Բացի այդ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է սահմանել տարեկան 3 տոկոս տոկոսադրույք: Այս տարի նախատեսվում է շուրջ 7.5 միլիարդ դրամի ներդրումային պորտֆել, իսկ հաջորդ տարիներին այն կհասնի 10 միլիարդի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մակարյանը:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալի խոսքով` ներկայումս գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մինչև 3 միլիոն դրամի վարկերը նախատեսվում է ավելացնել 3-10 միլիոն դրամի սահմաններում:

Ըստ Մակարյանի` 2018 թվականից նախատեսվում է նաև ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների ծրագիր իրականացնել:

«Պետության կողմից կլինի վարկի սուբսիդավորում և բավականին էժան տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն շահառուներին: Մինչև օգոստոսի 8-ը գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունը ընդունում է այս ծրագրով հետաքրքրվող գյուղացիների դիմումները»,- ասաց Մակարյանը:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից կազմակերպվելու է ուսուցում, որոնք ուղղված կլինեն գյուղտեխնիկայի իմացության, ֆինանսական գրագիտության բարձրացմանը և այլն:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01