
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ԻՐԱՔՈՒՄ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Իրաքի նավթային արդյունաբերության նախարար Հուսեյն ալ-Շահրիստանին (Husayn al-Shahristani) առաջարկել է թուրքական նավթային ընկերություններին գործունեություն ծավալել նաև Իրաքում և այդ կերպ նպաստել երկրում նավթային ոլորտի վերակառուցմանը և զարգացմանը: Նա նշել է, որ այդ ոլորտում փորձ ունեցող թուրքական ընկերությունները, տարբեր ծրագրերի շրջանակներում, կարող են կարևոր նշանակություն ունենալ նավթային ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: