![Կարեն Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը](https://b24.am/pub/uploads/2017/07/13088_am_1_716894583.jpg)
Կարեն Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին: Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր: