Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Սևան ստարտափ սամիթ 2017. 50,000$ մրցանակային ֆոնդ և 200,000$ ներգրավելու հնարավորություն
31/07/2017 18:53
Կիսվել

Սևան ստարտափ սամիթ 2017. 50,000$ մրցանակային ֆոնդ և 200,000$ ներգրավելու հնարավորություն

«Սևան ստարտափ սամիթ 2017»-ի գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, ստացավ Անիքս ստարտափը: ANIX-ը վիրտուալ օգնական է ցանցային միջավայրում, որն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկումը: Այն նաև վիրտուալ ավատար է սպասարկող անձնակազմի համար՝ օգտագործելով ձայնային և տեքստային կապի միջոցները:

5000 դոլար հատուկ մրցանակի արժանացավ «Թրիպլ»-ի ստարտափը: «Լենց» ստարտափը ստացավ 3000 դոլար մրցանակ: «Աուգմենտ-Ար», «Չեսիֆայ», «Տրիմառան հոթել», «Մատչ-ափ», «Փլեյ ընդ դու» ստարտափները ստացան 2500-ական  դոլար, «Սայբեր Մանթիս»-ը՝ 2000 դոլար: «Դևստեք», «Լոկատեք» ստարտափները ստացան 1000 դոլար, «Վի-մոբայլ», «Աուգմենտ-Ար» ստարտափները՝ 500 դոլար:

Խրախուսական մրցանակներ ստացան ևս մի քանի ստարտափներ: Նրանցից որոշները կստանան բիզնես խորհրդատվական ծառայություններ, մյուսների համար  փորձառու ընկերությունները կիրականացնեն մարկետինգային աուդիտ: Եղան նաև այնպիսի ստարտափներ, որոնց համար «Սևան ստարտափ սամիթ 2017»-ի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ձևավորել տարբերանշան նպաստել կայքի ստեղծմանը, տրամադրել հատուկ դասընթացներ:

Մրցանակակիրների ոլորտները բազմազան էին՝ Սասնա ծռեր էպոսի հիման վրա համակարգչային խաղ, բույսերի աճին նպաստող ֆիտո լուսավորություն, եռաչափ տպիչներ, հայ կանանց կյանքը հեշտացնող հավելվածներ, հիվանդանոցներում ամրագրում անող հավելված, և այլ բազմաթիվ յուրօրինակ գաղափարներ: «Սևան ստարտափ սամիթ» 2017թ. 6-օրյա ճամբարն ավարտվեց, և կազմակերպիչները արդյունքը համարեցին հիանալի:

Զբոսաշրջության, սննդի, գյուղատնտեսության, գիտական ոլորտները ներկայացնող ստարտափները փակման նախորդ օրը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարները, իսկ ժյուրին՝ ընտրել լավագույններին: Պայքարի էր դուրս եկել 92 թիմ՝ 20 ջոկատի կազմում: Սևան էր ժամանել 10 երկրի ավելի քան 1000 մասնակից: Մինչև մրցանակների համար պայքարի ամենակարևոր օրը ճամբարային առօրյան մասնակիցների համար հագեցած և ավելի օգտակար  էր դառնում տարբեր փորձառու ընկերությունների ներկայացուցիչների հետ խարույկի շուրջ զրույցների շնորհիվ:

Սևան էր ժամանել նաև ռուս հաղորդավար, խոսքի և հաղորդակցության մասնագետ Դմիտրի Չումակը: Նա մասնակիցներին սովորեցրեց՝ ինչպես ավելի ազդեցիկ և տպավորիչ ներկայացնել բիզնես գաղափարները՝ ավելի հավանական դարձնելով ներդրողների կողմից ֆինանսավորում ստանալը:

«Այստեղ իրենց գաղափարները ներկայացրած բոլոր ստարտափները կարող են լուրջ հաջողությունների հասնել: Պետք է օգնել նրանց այդ հարցում, իսկ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միշտ սկսնակների կողքին է եղել և կշարունակի լինել՝ աջակցության իր գործիքակազմով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթողների ընտրության ժամանակ նշել էր Սևան ստարտափ սամիթի համակազմակերպիչ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝   միայն այն, որ այս տարի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է անցած տարվա համեմատ, վկայում է այն մասին, որ միջոցառումը պահանջված է և կդառնա ավանդական:

«Համոզված եմ, որ այսօրվա մրցանակակիր ստարտափներից շատերը մի քանի տարի անց հենց իրենք են լինելու մրցանակ հանձնող: Միգուցե տարիներ անց մենք Սևան Ստարտափ սամիթի շրջանակն ընդլայնենք, և այն դառնա միջազգային իրադարձություն՝ անցկացվելով ոչ միայն Սևանի լողափին, այլև Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին»,- ասաց Սրատրափ Արմենիա հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:

«Սևան ստարտափ սամիթ 2017»-ի մյուս կազմակերպիչ՝ «Գլոբալ էյ-էմ» ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ միջոցառումը Հայաստանը շուտով կդարձնի ստարտափների զարգացման գլխավոր կենտրոններից մեկը:

Միջոցառմանը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց. «Հիանալի էր այստեղ տեսնել այսքան շատ քանակի ստեղծարար գաղափարներով լեցուն երիտասարդների: Բոլորն այնքան լեցուն են էներգիայով և արարելու ցանկությամբ, որ բոլորին վարակում են»: Նրա խոսքով՝ SMEDA ծրագիրը մասնակիցներից մի քանիսի համար ֆինանսավորելու է սեպտեմբերին Բեռլինում կայանալիք ստարտափների համար նախատեսված միջոցառմանը: 

«Սևան ստարտափ սամիթ 2017»-ի ժամանցային մասը նույնպես բովանդակալից էր: Մասնակիցներին ջերմորեն ողջունեց Նազենի Հովհաննիսյանը, մաղթեց, որ նրանք կանգ չառնեն և չընկրկեն խոչընդոտների առաջ: Սրատրափների և հյուրերի համար կրակոտ երգեր կատարեց Սոֆի Մխեյանը: Նրանից հետո երեկոն ավելի թեժացրեց պրոֆեսիոնալ դիջեի՝ մի քանի ժամանոց պարային ծրագիրը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24