Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Դիլիջանն այն տարի 50,000 զբոսաշրջիկ է ընդունել
01/08/2017 12:41
Կիսվել

Դիլիջանն այն տարի 50,000 զբոսաշրջիկ է ընդունել

Պատմամշակութային վայրեր, հիասքանչ բնություն, հարուստ խոհանոց. Դիլիջան քաղաքում զբոսաշրջային ակտիվությունը բարձր մակարդակի վրա է: Տեղի հյուրանոցներն ու հանգստյան տները զբոսաշրջիկների պակաս չեն զգում և քաղաքն արդեն շուրջ 50 հազար այցելու է ընդունել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ալբերտ Սիմոնյանը, քաղաքն ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորություն ունի, այնպես որ, մինչև սեզոնի ավարտն ակնկալվում է ևս 20 հազար զբոսաշրջիկի ընդունում:

«Դիլիջանի ամբողջ հյուրանոցային ցանցը միանգամից կարող է ընդունել 5 հազար այցելուի: Դրան զուգահեռ զարգանում է հյուրատնային տնտեսությունը: Զբոսաշրջային ակտիվությանը տեղի բնակիչները շատ արագ արձագանքում են, հյուրատների թիվն ավելանում է, քոթեջային առաջարկներն են ավելացել: Այս գործընթացը զարգացման միտում ունի: Հասկանալի է նաև, որ հյուրանոցային ցանցի ընդլայնումը սոցիալական խնդիր է լուծում, բացվում են նոր աշխատատեղեր, նոր ծառայությունների անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Քաղաքում առևտուրն է ակտիվանում»,-ասաց Ալբերտ Սիմոնյանն՝ ընդգծելով, որ քաղաքն առանձնանում է նաև իր առողջարաններով:

Դիլիջանում նախընտրում են հանգստանալ, թե տեղացիները, թե օտարազգիները: Վերջին տարիներին օտարազգիների թվի ավելացում է նկատվում: Ալբերտ Սիմոնյանն այստեղ առանձնացնում է Դիլիջանի միջազգային դպրոցի առկայությունը: Այս դպրոցում աշխարհի 75 երկրից սովորողներ կան, այստեղ գալիս են նաև նրանց հարազատներն ու ծնողները:

Դիլիջանում հանգստացող օտարերկրացիների մի զգալի մասը Ռուսաստանից է: Ալբերտ Սիմոնյանի խոսքով, ռուս զբոսաշրջիկները վերջին շրջանում առաջնային տեղում են, նրանց հաջորդում են եվրոպական երկրները: Ի դեպ, Դիլիջանի քաղաքային իշխանություններն ակտիվ աշխատում են ֆրանսիական մի քանի քաղաքների իրենց գործընկերների հետ: Այդ համագործակցության շրջանակում հաճախ փոխայցեր են կազմակերպվում:

Քաղաքային իշխանությունները եղածով չեն բավարարվում, ձգտում են ձեռքբերված ցուցանիշներն ավելացնել, քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Դրանից բացի, աջակցում են քաղաքում տարբեր մշակութային միջոցառումների անցկացմանը, որոնցում կներգրավվեն նաև զբոսաշրջիկները: Թարմ օրինակներից է վերջերս քաղաքում անցկացված պարի փառատոնը, որի շրջանակում բազմաթիվ պարային խմբեր ելույթ ունեցան, ներկայում բաց է ճանաչված նկարիչների դիմանկարների ցուցահանդեսը:

Ալբերտ Սիմոնյանը նշեց, որ ակտիվ աշխատում են նաև մասնավոր ընկերությունների հետ, որոնք նոր ծառայություններ, էքստրեմալ սպորտի նոր հնարավորություններ են ներկայացնում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91