Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագծի հավաքագրած գումարն արդեն կազմում է մոտ 890 հազար ԱՄՆ դոլար
07/08/2017 11:31
Կիսվել

Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագծի հավաքագրած գումարն արդեն կազմում է մոտ 890 հազար ԱՄՆ դոլար

«Բիզնես 24»-ը շարունակում է պարբերաբար տեղեկացնել Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծի համաֆինանսավորման դրամահավաքի ընթացքի մասին։ Indiegogo հարթակում Volterman-ը 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն արդեն իսկ հավաքագրել է 888,952 ԱՄՆ դոլար կամ պահանջվող գումարի 1,975%։ Անցած օրերի ընթացքում նախագծի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել։ Հուլիսի 25-ի դրությամբ հավաքագրված գումարը կազմում էր 656,040 ԱՄՆ դոլար։ Համաֆինանսավորման հավաքի ավարտին մնացել է 5 օր։ Նախագծին աջակցողների թիվը հասել է 6,173-ի, որոնց թվում է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

– Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

– Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

– Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11