Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի արդյունքները
07/08/2017 16:52
Կիսվել

Beeline. «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի արդյունքները

Beeline-ի աջակցությամբ կայացած «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տասնյակից ավելի երգերի պրեմիերաներ: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության «Հուսո առագաստ» երգի փառատոնն այս տարի տեղի ունեցավ  հուլիսի 14-16-ը Սևանի «Վիշապ» լողափում:

Երիտասարդ երգահաններից բացի՝  նոր ստեղծագործություններ ներկայացրին հայտնի բարդեր Ռուբեն Հախվերդյանն ու Արմեն Ադամյանը:

Շուրջ 100 մասնակիցներից 10-ը սկսնակ հեղինակային կատարողներ էին: Սակայն այդ պատասխանատու պահին նրանք միայնակ չէին. յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացվում էին  վարպետության դասեր  փորձառու բարդերի ղեկավարությամբ:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ հայ հեղինակներից բացի Սևանի ափին հանդես եկան բարդեր Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից, ինչը թույլ տվեց հայ հանդիսատեսին և բարդերին ևս մեկ անգամ վայելել արտասահմանյան բարդը: 

«Շատ հաճելի է տեսնել և մասնակից լինել երիտասարդների զարգացմանն ու մասնագիտական կայացմանը: Արվեստն այն ոլորտներից է, որը մեր բոլորի կյանքը դարձնում է ավելի լավը, և Beeline-ը հպարտ է իր աջակցությունը տրամադրել նման հրաշալի նախաձեռնությանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին ևս։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես՝ Հայաստանում Beeline-ին՝  փառատոնի գլխավոր հովանավորին,  մեզ մշտապես սատարելու և մեր կողքին լինելու համար», – նշեց «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

Նշենք, որ փառատոնի եզրափակիչ փուլի համերգին ներկա էր 150-ից ավելի հանդիսատես, այդ թվում և Գյումրու ու Վանաձորի մանկատների սաներ։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

————-

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75