
ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2.6-2.75% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 22/05/09
Երեկ` մայիսի 21-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները կրճատվել են 2.6-2.75% սահմաններում: Բրիտանական FTSE 100 ինդեքսը կրճատվել է 2.75%-ով և սահմանվել 4345.47 կետ, գերմանական DAX ինդեքսը կրճատվել է 2.74%-ով և կազմել 4900.67 կետ, իսկ ֆրանսիական CAC40 ինդեքսը կրճատվել է 2.60%-ով և հասել 3217.41 կետի: Ինդեքսների անկումը մեծապես պայմանավորված է միջազգային վարկանիշային Standard & Poor”s գործակալության կողմից Մեծ Բրիտանիայի վարկանիշի կրճատմամբ: Նշենք, որ գործակալությունը վարկանիշի կրճատումը բացատրում է պետական բյուջեի պակասուրդի կտրուկ աճով: