Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Մարալիկում հիմնվում է բարձրորակ ջինսերի արտադրություն
15/08/2017 11:15
Կիսվել

Մարալիկում հիմնվում է բարձրորակ ջինսերի արտադրություն

Մարզերի հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով աշխատանքներ են ընթանում Մարալիկ քաղաքում: Ծրագրով հատկացված գումարի հաշվին վերանորոգվել են Մադաթյան, 1ա և 4 շենքերը: Մադաթյան 1ա շենքի 290 քմ հատվածը փլուզվել էր ձյան ծածկույթից: Տանիքի մի հատվածը՝ 290 քմ, դեռ մարտին փոխվել էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ ծրագրով նախատեսված մյուս՝ Մադաթյան, 4 շենքում իրականացվել է 430 քմ տանիքի վերանորոգման աշխատանքներ: Տանիքների փոխման աշխատանքները երկու բնակելիներում էլ ավարտված են:

Կատարված և ընթացքի մեջ գտնող աշխատանքների ընթացքը գտնվում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուշադրության ներքո: Աշխատանքային խումբը մարզպետի գլխավորությամբ օգոստոսի 14-ին եղավ ինչպես այս երկու բնակելի շենքերի տարածքում, այնպես էլ Մարալիկի մշակույթի տանը, դրա հարևանությամբ գտնվող այգում, որտեղ համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Շիրակի մարզպետն առաջարկեց թենիսի կորտ տեղադրել, ինչն ավելի արդիական և առողջարար կլինի բնակչության համար: Հաջորդ շինհրապարակը, ուր այցելեց մարզպետը, Մարալիկի Շիրակացու 7-րդ փողոցն էր, որտեղ 8 մլն 510 հազար դրամ պայմանագրային արժեքով իրականացվել էին 3000 քմ տարածքի մաքրման, հարթեցման, մոտ 350 քմ ասֆալտապատման և շուրջ 155 գծամետր բազալտե եզրաքարերի և 60 մետր ստորգետնյա ջրահեռացման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներ: Մարալիկի քաղաքապետի հավաստմամբ` մի քանի օրից կսկսվեն տարածքի կանաչապատման աշխատանքները:

Շիրակի մարզպետը եղավ նաև Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, որտեղ ներկա պահին տեղի են ունենում շինվերանորոգման աշխատանքներ, որոնցից հետո նախատեսվում է հայրենական բամբակի հումքով սկսել նոր տեսականու արտադրություն: Նախատեսվում է նաև ջինսերի արտադրություն, որոնք, ըստ պատասխանատուների, բավականին լավ պահանջարկ կունենան:

Մարալիկ կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արամ Գրիգորյանն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձագետ Սևակ Հայրումյանը: Ներկայացվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի նպատակներն ու կարևորությունը:

Աշխատանքային այցի ավարտին Արթուր Խաչատրյանը եղավ նաև Ազատան համայնքում՝ հանդիպում ունենալով Ախուրյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04