Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
Վազգեն Սաֆարյան. Հայաստանում մեքենաշինության զարգացման նպատակով քայլեր են իրականացվում
15/08/2017 15:28
Կիսվել

Վազգեն Սաֆարյան. Հայաստանում մեքենաշինության զարգացման նպատակով քայլեր են իրականացվում

Մեքենաշինությունը զարգացնելու նպատակով Հայաստանում քայլեր են իրականացվում: Այս ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համար կստեղծվի հարթակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 15-ին կայացած ասուլիսում «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերի 28-ին կոորդինացիոն խորհրդի՝ Հայաստանում անցկացվելիք կոնֆերանսին կքննարկվեն մեքենաշինության զարգացման խնդիրները:

«Մենք ցանկանում ենք նոր ընթացք տալ ԵԱՏՄ-ի զարգացման գործընթացներին հայաստանյան իրականությունում՝ մասնավորապես մեքենաշինության զարգացման ոլորտում: Ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունը: Հայրենական ապրանք արտադրողների միության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Բելառուսի և Ղազախստանի համանման կառույցների ջանքերով ստեղծված ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող կոորդինացիոն խորհրդի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում 2017-ի սեպտեմբերի 28-ին: Օրակարգում ընդգրկված են մեքենաշինության ոլորտի զարգացման խնդիրներին առնչվող հարցեր ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության համատեքստում: Որպես զեկուցող հանդես է գալու նաև ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ նամակով դիմել են Հայաստանի մեքենաշինական ձեռնարկություններին՝ ուղարկելու իրենց առաջարկությունները կոնֆերանսն ավելի արդյունավետ կազմակերպելու  համար: Ինչպես նաև հետաքրքրվել են, թե իրենց նախկին գործընկերներից ում կցանկանային հրավիրել Ռուսաստանից՝ վերականգնելու նախկին տնտեսական կապերը կամ ստեղծելու նորերը: «Օրինակ՝ Էջմիածնի սարքաշինական գործարանը հայտ է ներկայացրել Ռուսաստանից հրավիրելու ուղղաթիռաշինության գործարանի գլխավոր տնօրենին: Ակնկալում  ենք, որ այդ երկրներից կունենանք բազմվթիվ հյուրեր»,-ասաց նա ու հավելեց, որ մոտ օրերս նամակ կուղարկեն նաև կառավարություն՝ ծանոթանալու նաև նախաձեռնության նկատմամբ կառավարության վերաբերմունքին: Սա լրացուցիչ անգամ ցույց կտա մեքենաշինարարներին, որ կառավարությունը մտահոգ է արդյունաբերության այս ճյուղի զարգացմամբ:

 Սաֆարյանի կարծիքով՝ մեքենաշինությունն այսօր Հայաստանում լուրջ ուշադրության կարիք ունի, մանավանդ, որ Հայաստանն ունի գիտատեխնիկական լուրջ մշակումներ: «Մենք փորձելու ենք ստեղծել հարթակ, ինչի միջոցով հայ տնտեսավարողներն իրենց օտարերկրացի գործընկերների հետ համագործակցության պլաններ կքննարկեն»,-եզրափակեց Սաֆարյանը:

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11