Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
PicsArt. 2 մլն սթիքեր՝ iMessage հավելվածի համար
22/08/2017 17:53
Կիսվել

PicsArt. 2 մլն սթիքեր՝ iMessage հավելվածի համար

Ընկերների հետ շփման և յուրովի ինքնաարտահայտման համար այժմ հասանելի են ավելի քան 2 մլն ազատ օգտագործման սթիքերներ

PicsArt՝ ամսական ավելի քան 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող լուսանկարների խմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցը iMessage հավելվածի համար գործարկել է նոր գործառույթ, ինչն iMessage օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է PicsArt սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես iMessage-ում:

Այս ծառայությունը iMessage-ի և PicsArt օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։ Օգտագործելով PicsArt-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի կախարդական էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ PicsArt-ի օգտատերերը ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար: Ի դեպ, PicsArt հավելվածում օգտատերերի կողմից, ամեն օր  հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում: Այժմ, iMessage-ի ցանկացած օգտատեր կարող է օգտվել PicsArt-ում առկա սթիքերներից՝ իր զգացմունքները կամ տրամադրությունը փոխանցելու համար։  Իսկ եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր։ 

Այժմ արդեն iOS օգտատերերը կարող են

1) ներբեռնել PicsArt-ի iPhone-ի կամ iPad-ի համար նախատեսված նոր iMessage հավելվածը, 2) ազատ օգտագործման համար հասանելի սթիքերների շտեմարանում որոնել ցանկացած սթիքեր, 3) ցանկացած նկարից նոր սթիքեր ստեղծել, 4) վերցնել և տեղադրել սթիքերը iMessage հաղորդագրության ցանկացած հատվածում, նույնիսկ հաղորդագրությունից դուրս՝ խոսակցությունն ավելի զվարճալի և ստեղծարար դարձնելու համար:

«PicsArt-ում սթիկերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիկեր և ավելի քան 10 միլիոն  ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը», – նշում է PicsArt-ի Պրոդուկտի համար պատասխանատու փոխնախագահ Արգամ ԴերՀարությունյանը: «PicsArt-ի iMessage  հավելվածով մենք ընկերների համար զրույցները դարձնում ենք զվարճալի և սթիկերներով ինքնաարտահայտման հնարավորություն տալիս»:

Ինչպե՞ս օգտագործել PicsArt-ի iMessage հավելվածը.

1.    Ներբեռնեք PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS-ի համար

2.    Բացեք iMessage՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմեք ձախ կողմի սլաքը

3.    Սեղմեք App Store iMessage, ապա սեղմեք ձախից ներքևում գտնվող չորս կետիկը

4.    Նշեք PicsArt հավելվածը և փնտրեք սթիքերներ կամ ստեղծեք ձեր անձնական սթիքերը

5.    Սթիքերն ընտրելուց հետո տեղափոխեք այն հաղորդագրության (chat) մեջ:

Բացի iMessage-ից, PicsArt ստիկերներով կարող եք կիսվել նաև բոլոր սոցիալական ցանցերում, այդ թվում WhatsApp, Facebook Messenger, Instagram, Facebook և Twitter:

———————

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի  տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ երկու միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը: Հավելվածն հասանելի է 20 լեզուներով։ Անվճար է iOS, Android եւ Windows հարթակների համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64