2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 7 ամսում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,397 դրամ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 2.7%-ով։
Մասնավորապես, պետական ոլերտում միջին ամսական անվանական աշխատավարձը չի փոխվել և կրկին կազմել է 160,499 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7%-ով և կազմել 227,076 դրամ։