Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվասել-ՄՏՍ. Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն
23/08/2017 15:36
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունում՝ 149-րդ ընտանիքը: Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչև տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տուն՝ ընդլայնված մակերեսով. արդեն նաև խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը:

Մարզին բնորոշ՝ խստաշունչ ձմեռներով ուղեկցվող  տարիների ընթացքում, Սիմոնյանները ստիպված են եղել ապրել  եղանակային պայմաններից քայքայված, կաթացող տանիքի տակ, հին, փայտյա պատուհաններով և փտած ու խոնավ հատակով երեք սենյականոցում: Ծրագրի շահառու դարձած ընտանիքը վստահ է, որ դժվարությունները կմնան անցյալում. տխուր հիշողություններին կփոխարինի ապագայի հանդեպ լուսավոր հավատը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի հաջողությունը պատահական չէ. դրան նպաստում է գործակցող կողմերի անմիջական մասնակցությունը՝ շինարարական աշխատանքներին: Ընտանիքն զգում է  ոչ միայն  շինարարությունն օր առաջ ավարտելու նպատակով դրսևորվող ֆիզիկական աջակցություն, այլև՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու հույս:

«Անցած տարի, երբ մեր գյուղում տուն կառուցեցիք, երազում ու չէի հավատում, որ մի օր մեզ հետ էլ հրաշք կկատարվի: Երբեմն ավելի հեշտ է հիմքից տուն կառուցելը, քան հին տունը վերանորոգելը: Այնքան դժվար է  հիվանդ պահել, երեխա մեծացնել՝ առանց տարրական հարմարությունների:  Ճիշտ է՝ շինարարությունն ավարտին է մոտենում, բայց ես դեռ չեմ հավատում, որ դա մեզ հետ է կատարվում: Ասես երազ լինի. առանց ձեր օգնության, մեր ընտանիքն այդպես էլ չէր իմանա, թե ինչ է իսկական տունը»,- ասել է ընտանիքի մայրը, Դիանան:

«Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխութունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին: Ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը. այն հույզերն ու ապրումները, որոնք շատ հաճախ դրսևորվում են զուսպ, հավաք, միայն աչքերի փայլով կամ լուսավոր ժպիտով: Հենց այդ փոփոխությունն էլ դրական լիցքեր է փոխանցում նրանց՝ թույլ տալով շտկել մեջքը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում: Հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հատկապես գյուղերում, ընտանիքի սոցիալական առանց այդ էլ ծանր վիճակն առավել տխուր է դառնում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրվա հացի խնդրին ավելանում է անշուք միջավայրում երեխաներ մեծացնելու խնդիրը: Այս ծրագիրն ընտանիքներին օգնում է կառուցել ոչ միայն ապահով պատեր, այլև լավատեսություն՝ ապագայի նկատմամբ: Թոթափելով ամենածանր լուծը, ընտանիքները փորձում են եկամտի միջոց գտնել գյուղում և  չլքել իրենց տունը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում:

————————-

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  600-ից ավելի ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2