Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Կարեն Կարապետյանն ընդունել է կոնյակագործներին և գինեգործներին
01/09/2017 22:55
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է կոնյակագործներին և գինեգործներին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում է իրականացնել գործադիրը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ կառավարության սուբսիդավորմամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի, ինտենսիվ այգու հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգերի ներդման վարկերը տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով: «Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս: Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչև 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով: Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետև համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա և մենք ցանկանում ենք ոգևորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետև մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ տարվա ընթացքում ընկերություները մթերել են շուրջ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, կանխատեսվում է 141 հազար տոննա խաղողի մթերում: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանը նշել է, որ ըստ մասնագետների վերլուծության, խաղողի ընդհանուր բերքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու 10 տոկսով՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով: Նախարարը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործընթացի մեկնարկից առաջ կանոնակարգել արտադրությունն ու պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ՝ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 տոկոս աճ:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Տնտեսվարողները ողջունել են գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նրանք ընդգծել են նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ դրական փոփոխությունները և բիզնեսի ազատության աստիճանի բարձրացման փաստը, կարևորել մթերման նպատակով տրամադրվող վարկերի շեմի բարձրացումը:

Վարչապետը նաև շեշտել է, որ առաջին հերթին պետությունն է շահագրգռված հայկական գինու և կոնյակի բրենդը բարձրացնելու հարցում: «Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև խաղողի այգիների ավելացմանը, գինեգործության ու կոնյակագործության խթանմանը, արտահանման ծավալների հետագա ավելացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող այլ հարցեր:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83