Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Հայկական կոշիկների 300 միլիոն դրամի արտահանման պատվեր դեպ Ռուսաստան
06/09/2017 12:13
Կիսվել

Հայկական կոշիկների 300 միլիոն դրամի արտահանման պատվեր դեպ Ռուսաստան

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացնում են մոսկովյան «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։

«Հիմնադրամը լավագույնս է ներկայացնում Հայաստանը և երկրի մրցունակ արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում։ Նաև ստեղծում է պայմաններ, որպեսզի էքսպոյի մասնակից բոլոր ընկերությունները հանդիպումներ ունենան միջագային գնորդների ու մատակարարների հետ։ Հուսով եմ, հայկական արտադրողները հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն և արտահանման նոր պայմանագրեր կկնքեն»,- նշել է ՀԶՀ Մարքեթինգի խմբի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

Հայկական «Զեննի», «Բաբիննի», «Քեյ ընդ քեյ Շուզ», «Սիմար», «Արմա Լեդեր» ընկերություններին և Արսեն Բադիկյան, Կարեն Թարվերդյան, Տիգրան Սիմոնյան անհատ ձեռներեցներին 73-րդ «MosShoes»-ին մասնակցության աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանման քաղաքականության շրջանակում, հայկական արտադրանքի ճանաչելիության խթանման նպատակով։

«MosShoes-2017»-ին մասնակցում են մոտ 30 երկրներից ավելի քան 500 առաջատար կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող կազմակերպություններ, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ներկայացնող:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31