Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Ադրբեջանական Լվացքատուն. Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարի դիմաց
07/09/2017 11:15
Կիսվել

Ադրբեջանական Լվացքատուն. Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարի դիմաց

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասինհրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2012 թվականին՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ:

MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ:

Ուշագրավ է, որ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Արդեն 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Հետագայում ևս երկու երկրի պաշտոնատար անձանց հանդիպումները շարունակվեցին ջերմ մթնոլորտում:

Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած Metastar Invest LLP-ն այն ընկերությունն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ում դեմ Իտալիայում այս պահին հետաքննություն է իրականացվում: Հետաքրքիր է, որ նույն Լուկա Վոլոնտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաև Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դեմ քննադատությունները ԵԽԽՎ պատգամավորը որակել էր որպես ոչ այլ ինչ, քան «վհուկների որս»:

Velasco International-ը, ում պատկանում էր հունգարական բանկում բացված հաշիվը, սերտ կապեր ունի Հունգարիայի և Ադրբեջանի հետ: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյյուբովին:

Átlátszó ընկերության ներկայացրած բացահայտումներում երևում է, որ ադրբեջանական ընկերությունների հետ գործարքներում ներգրավված են եղել նաև Օրբանի կառավարությանն առընթեր հետախուզական ծառայության գործակալը, վարչապետի գլխավոր խորհրդականի ներկայացուցիչը և այդ երկրում կարևոր պաշտոններ զբաղեցնող այլ անձինք:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ժամանակահատվածում Ադրբեջանից Հունգարիա կատարված գումարային փոխանցումները բացահատում են Օրբանի կառավարության կողմից նման քայլի շարժառիթները: Հունգարիայի քաղաքական ղեկավարությունը, անտեսելով բոլոր նորմերը, 7 մլն ԱՄՆ դոլարի դիմաց պարզապես «վաճառել» է ադրբեջանցի մարդասպանին, ով Բաքու ժամանելուց անմիջապես հետո հռչակվեց «ազգային հերոս» ու ազատ արձակվեց՝ ոչ մի րոպե պատիժ չկրելով քնած հայ սպային կացնահարելու համար:

Արաքս Կասյան

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44