Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ներսես Երիցյան. ներդրվում են հիփոթեքային վարկավորման սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ
13/09/2017 13:13
Կիսվել

Ներսես Երիցյան. ներդրվում են հիփոթեքային վարկավորման սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ

Կենտրոնական բանկը լուծում է Հայաստանում հիփոթեքային վարկավորման թափանցիկության հարցը, հստակեցնում է պայմաններն ու կանոնները, ինչը սպառողին թույլ կտա պաշտպանել իր իրավունքները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքը լուծում է մի շարք խնդիրներ և հարյուր տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը: «Դրա արդյունքում սպառողների վստահության խնդիր է լուծվում: Դրվում է վարկային պրոդուկտի ընտրությանը հարցը, այսինքն՝ սպառողին կարգավորումների արդյունքում ավելի լայն հնարավորություն է տրվում, ինչն էլ ավելացնում է մրցակցությունը հիփոթեքային շուկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Երիցյանը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է ապահովեն նշված խնդիրերի իրականացումը: Ըստ նրա՝ օրենքում մանրամասն նկարագրված է վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, սահմանված է, թե տոկոսադրույքները ինչպես են հաշվարկում և որ ծախսն ինչ ազդեցություն ունի տոկոսադրույքի վրա: «Այսինքն՝ սպառողը տիրապետելու է ծախսերը և փաստացի տոկոսադրույքն ինչքան է կազմելու ծախսերի արդյունքում», – ասաց նա:

Ըստ Երիցյանի՝ վարկավորման տույժ-տուգանքների որոշակի սահմանափակումներ է դրված. «Անսահմանափակ տույժեր չեն կարող այդ պայմաններում նախատեսնել»: Նրա խոսքով՝ նաև վարկի մնացած պայմանների ստանդարտացում է առաջարկվում: «Անհրաժեշտ դրույթ է, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը տրամադրի վարկային պայմաններն ամբողջությամբ և իրավունք ունի յոթ օր սպասել մինչև ստորագրումը, այսինքն՝ սեղանի առջև հապճեպ չստորագրի», – ասաց նա:

Կարևոր դրույթներ են ներառված նաև մրցակցության տեսանկյունից: Ներսես Երիցյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել է նաև գրավի ինստիտուտի ազատականացման փաթեթը, որի արդյունքում եթե առաջնային հիփոթեք կա և գույքն արդեն գրավադրված է, առաջնային գրավատունը իրավունք չունի սահամանփակել գույքի հետագա գրավադրումը: «Այդ դեպքում կարող եք շուկայավարել, տեսնել որտեղ ավելի ցածր տոկոսադրույք լինի և ավտոմատ է լինելու ձեր գրավադրումը մի բանկից մյուս բանկը», – ասաց նա:

ԿԲ փոխնախագահն ասաց, որ նաև հիփոթեքային վարկի վաղաժամ մարման դրույթ է մտցրված, ինչը այսօր սահմանված չէ: «Բանկերից յուրաքանչյուրը իր ճաշակից ելնելով է սահմանում մարման ժամկետը: Հիմա հիմք ընդունելով միջազգային փորձը՝ առաջարկում ենք, որ մինչև երեք տարի մարման դեպքում որոշակի ռեժիմ է առաջարկվում, իսկ երեք տարի հետո քաղաքացին միշտ ազատ է վերաֆինանսավորելու ամբողջությամբ իր վարկը և տեղափոխելու գույքը, տույժ ու տուգանք արդեն չեն կարող սահմանվել այդ տեղափոխման համար»,-ասաց նա:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69