Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կառավարության հաշվետվություն. 2017թ. առաջին 8 ամսում Հայաստանում իրականացվել է 376 մլն դոլարի ներդրում
13/09/2017 18:56
Կիսվել

Կառավարության հաշվետվություն. 2017թ. առաջին 8 ամսում Հայաստանում իրականացվել է 376 մլն դոլարի ներդրում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հաշվետվության՝ 2017 թվականի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար: 2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն. դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս և 26.3 տոկոս):

2017-ի համար գոևրծադիրը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, իսկ հաշվետու ժամանակահատվածում կատարողականը կազմել է 45 տոկոս: Հաշվետվության մեջ նշվում է, որ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, որի միջոցներով մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն դոլարի ներդրումով: Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։

Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էլ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը, ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որով կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:

ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

Աշխատանք և սոցիալական ոլորտ – կանխատեսում՝ $4,665,318, կատարվել է՝ $1,800,000 (39%)

Առողջապահություն – $41,792,371, $18,700,000 (45%)

Արդարադատություն – $4,729,252, $2,500,000 (53%)

Բնապահպանություն – $4,126,624, $1,400,000 (34%)

Գյուղատնտեսություն – $101,280,000, $22,614,000 (22%)

Էներգետիկա և բնական պաշարներ – $220,235,708, $155,388,141 (71%)

Պետական գույքի կառավարում – $21,523,370, $582,500 (3%)

Պետական եկամուտներ – $7,795,914, $3,200,000 (41%)

Քաղաքաշինություն – $111,502,646, $31,980,000 (29%)

Քաղաքացիական ավիացիա – $1,000,000, $349,720 (35%)

Կրթություն և գիտություն – $18,958,455, $6,650,000 (35%)

Մշակույթ – $1,762,000, $75,300 (4%)

Սպորտ և երիտասարդություն $7,135,016, $1,500,000 (21%)

Տարածքային կառավարում և զարգացում – $79,190,679, $45,070,000 (57%)

Տնտեսական զարգացում և ներդրումներ – $88,870,134, $42,069,000 (47%)

Տրանսպորտ, կապ և ՏՏ – $119,535,368, $42,040,000 (35%)

ԸՆԴԱՄԵՆԸ – $834,102,855, $375,918,661 (45%)

Աղյուսակը ներառում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Մասնավոր հատվածի կողմից ներկայումս իրականացվող մի շարք ներդրումային ծրագրեր ներառված չեն աղյուսակում։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88