Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Պրոմեթեյ Բանկը վերանվանվել է Evocabank-ի
18/09/2017 00:28
Կիսվել

Պրոմեթեյ Բանկը վերանվանվել է Evocabank-ի

Արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց Հայաստանում առաջինը գրանցված Պրոմեթեյ առևտրային բանկը փոխում է ռազմավարությունը և բիզնես մոդելը, նոր իրականություն բերում Հայաստանի բանկային համակարգ: Սեպտեմբերի 15–ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որի ընթացքում էլ հայտարարվեց բանկի ռազմավարության և բիզնես մոդելի փոփոխության մասին, ինչը հաճախորդների համար առավել կհեշտացնի բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություններն ու պայմանները:

Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը լրագրողներին հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում փոխվելու է բանկի անունը, սակայն հավելեց, որ միայն անվան փոփոխությամբ չեն սահմանափակվելու, իսկ իրական փոփոխություններն ավելի խորքային են: «Մենք փոխում ենք նաև մեր ռազմավարությունը և բիզնես մոդելը: Առաջնահերթությունը տալու ենք mobile հավելվածով մեր ծառայությունների հասանելիությանը: Բոլորս զգում ենք, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մեր կյանքի փոփոխության: Օրվա զգալի մասը մենք անցկացնում ենք ինտերնետում: Մենք տեսնում ենք, որ մեր սպառողների վարքագիծը ևս փոխվել է, և կանխատեսում ենք, որ մոտ ապագայում մարդիկ նախընտրելու են բանկային ծառայություններից օգտվել հեռախոսով: Դրա համար մեր հաճախորդների համար ծառայությունները հասանելի ենք դարձնելու նաև հեռախոսի միջոցով: Ունենալու ենք բջջային հավելված, որը, ներբեռնելով հեռախոսի մեջ, մեր հաճախորդները հնարավորություն կունենան նաև հեռախոսի միջոցով օգտվել բանկի ծառայություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կարեն Եղիազարյանը:

Պրոմեթեյ Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում բանկի անունը կլինի Evocabank: Նրա խոսքով՝ բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: «Evocabank անունը կապված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է անգլերեն evoke բառին, որը նշանակում է արթնացնել: Evocabank-ը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Նա հայտարարեց նաև բանկի կողմից առաջարկվող ակցիայի մասին, որը հնարավորություն է տալիս մեկնել անմոռանալի ուղևորության Դուբայ և այնտեղ ներկա լինել աշխարհահռչակ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին: «Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը երկու քայլ՝ հոկտեմբերի 1-31 ներառյալ ներբեռնել Evocatouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և դրա միջոցով ձեռք բերել Master card կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ, կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն Burj Al Arab Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաև Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Յուրաքանչյուր ուղեգիր նախատեսված է երկու անձի համար»,- ընդգծեց Խաչատրյանը:

Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները: «Արդյունքում ընտրվել է զարգացման նոր ուղի և տեսլական՝ լինել ամենանորարար և առաջադեմ առևտրային բանկը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սողոմոնյանը:

«Պրոմեթեյ» բանկի բաժնետեր Վազգեն Գևորկյանն էլ ընդգծեց, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է, քանի որ աշխարհը թվային է դառնում, ինչին պետք է պատրաստ լինել: «Evocabank-ի ստեղծմամբ մենք վերանայել ենք մեր ամբողջ ռազմավարությունը, գործելաոճը և բիզնես մոդելը: Ձգտելու ենք կոտրել ավանդական բենքինգի մասին կարծրատիպերը: Գործելու ենք mobile-first ձևաչափով. Յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը»,- մանրամասնեց Գևորկյանը՝ հավելելով, որ բանկի բջջային հավելվածը՝ EvocaTouch-ը ունենալու է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցով առանձնանալու է Հայաստանում գործող բոլոր հավելվածներից:

Միջոցառման հյուրերը երեկոյի ընթացքում ականատես եղան նաև գեղեցիկ համերգային ծրագրի, որի գլխավոր դեմքը սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: Հրավիրվածներն  ականատես եղան նաև Evocabank-ի իմիջային արշավի հոլովակի պրեմիերային:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88