Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վահան Մարտիրոսյանի պարզաբանումները Հյուսիս Հարավի կառուցման ընթացքի մասին
26/09/2017 15:17
Կիսվել

Վահան Մարտիրոսյանի պարզաբանումները Հյուսիս Հարավի կառուցման ընթացքի մասին

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը և այն հասցնելու է ավարտի: Հրավիրված ասուլիսում նախարարը նշեց, որ ծրագրի Երևան-Արտաշատ հատվածի 7 կամրջի շինարարությունն ակտիվ շարունակվում է. պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մայիսին, կամուրջների տակ երթևեկությունը բացվել է, կամուրջների վրա շինաշխատանքները շարունակվում են: «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում կամուրջները կբացվեն, որոնցից երեքն ամբողջովին: Իսկ մնացած 4-ի վրա լրացուցիչ աշխատանքներ ենք նախատեսում, որոնք նախագծով նախատեսված չէին: Դրանք կապված են ասֆալտապատման հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը նախկին 1,2 մլն դոլարի դիմաց բարձրացել է՝ հասնելով 3,5 մլն դոլարի, և լրագրողի դիտարկմանը, թե Ռոզենթալը կասկածի տակ է դրել ծրագրի շարունակությունը՝ Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: ԱԶԲ-ն ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը և ԱԶԲ-ն լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, և վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է և՛ զբոսաշրջային, և՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաև բիզնեսը»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը նշեց, որ այժմ մասնավոր հատվածի և այլ բանկերի հետ քննարկվում է ճանապարհի մյուս հատվածների շինարարության հարցը: Կան հատվածներ, որոնց մասով նախագծերը վերջնական փուլի են բերվում:

Հարցին, թե արդյոք նպատակահարմար չէ՞ նշված ծրագրի վրա ծախսվող միջոցներն ուղղել այլ կարևորագույն ուղղություններով՝ նախարարն ասաց, որ ցանկացած ծրագիր պետք է նախևառաջ ուսումնասիրել և գումարներն ուղղել այն ոլորտներ, որտեղ ՀՀ քաղաքացին ավելի շատ կզգա այդ ներդրումը: «Ես համարում եմ, որ Հյուսիս-հարավն այդ ոլորտներից մեկն է: ՀՀ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել այս ծրագիրը»,- շեշտեց նախարարը:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե մինչ այժմ ծախսված 150 մլն դոլարի արդյունքում կառուցվել է ընդամենը 30 կմ ավտոճանապարհ՝ Մարտիրոսյանն ասաց:  «Ոչ թե կառուցվել է, այլ ընդունվել է այդքան ճանապարհ, որի համար վճարվել է 70 մլն դոլար: 150 մլն դոլար ծախսվել է, սակայն դեռ վճարվածի դիմաց ոչ ամբողջական ծավալի ավտոճանապարհների կառուցման աշխատանքներն են ընդունվել»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01